Երեքշաբթի, 19.03.2024, 15:58
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
page51

Հռիփսիմե Գալստյան

  Հռիփսիմե Գալստյան

Նորից, հարյուրերորդ անգամ գրիչս վար եմ դնում… Խեղդում եմ բառերը նորաթուխ, կոկորդում սպանում մտքերս` ծնվելու պատրաստ…

             Հոգիս ճաք է տալիս… Հոգ չէ՜…

             Գրիչս թախանձում է ինչ-որ բան. չեմ հասկանում…

             _ Քեզ ի՞նչ է պետք, դու ի՞նչ ես ուզում… Ես քեզ չեմ թողնում, չեմ կարող քեզ երբևէ լքել. դու իմ ընկերն ես,միակ հավատարիմը, քեզ մի օր նորից ձեռքս կառնեմ, ու դու կսահես ճերմակ այտերով թղթի, ամենքին կմատնես մտքերս գաղտնի, սակայն հիմա ինձ ների´ր.ես քեզ վար եմ դնում… Հեռանում եմ ուղղակի…Գնում եմ փնտելու…Գնում եմ ինչ-որ բան գտնելու…

            Սա հրաժեշտ է ՀԵՐԹԱԿԱՆ… Մաղթի´ր ինձ հաջողություն, ասա´, որ կգտնեմ ուղին իմ ճիշտ, կլցվեմ ինձնով…

            Օրհնի´ր ինձ հարազատորեն, որ չմոլորվեմ ճամփաներում բազում Ես-երի, որ գտնեմ Ես-ն իմ սեփական ու կոչումսիսկական…


Խեղկատակ-ինքնասպան…

Կուտակված բառերիս հետ մարտի եմ բռնվել.մտքերս` որպես սուր ձեռքս առել ու խոհերս եմ ինձ վահան դարձրել : Ուզում եմ լռել, ոչինչ չմտածել,ուզում եմ բառերս կոկորդում սպանել. Նեղում են ինձ,դարձնում ՈՉԻՆՉ…բառերս ուղղակի սպանում են հոգիս…

Ես լռում եմ…համառորեն…բառերը կգան ու կանցեն` անհետք,աննկատ…ես մերթընդմերթ նրանց կսպանեմ, բայց կմեռնեմ հաճախ հոգով իմ տկար…

Ո՞վ է սպանում ինձ…Բառե՞րս…Հիմարությո՜ւն…Այդ ես եմ ինքնասպան դառնում…

Իմ բառերը ես եմ հենց..իսկ ես լռում եմ…ես նրանց կոկորդումս խեղդում եմ,որ ձեզ հաճոյանամ,ես ինձ սպանում եմ :Դեմքն իմ հարազատ վաղո՜ւց ջնջվել է,քերվել երեսիցս,չգիտեմ էլ թե տեղն ինչ է թողել…Դարձել եմ հլու մի խեղկատակ, որ բաժանում է ժպիտներ,խոսում կես-լուրջ,կես-կատակ…

Ես դարձել եմ ծաղրածու…բառերս կոկորդումս խեղդել եմ արդեն,մտքերս,խոհերս ձեռքս առել օդ եմ նետել…ես դարձել եմ հիմար,խեղկատակ….

Դուք ինձ հիմա սիրում եք,հաստատ…


Բանասիրական

Copyright MyCorp © 2024