Հայ միջնադարյան հոգևորական,
բանաստեղծ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։
Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում 951 թվականին: (Ըստ Վաչե Նալբանդյանի Նարեկացու ծննդյան թվականն ընկնում է Ք.Ա. 945–950– միջև)։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով եպիսկո