Երեքշաբթի, 19.03.2024, 12:24
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
page42

Դասախոսություն

Դասախոսությունը որևէ գիտական-տեղեկատվական թեմայի վերաբերյալ դասախոսի կողմից տրամաբանորեն կառուցված, հետևողական ու պարզ խոսքի շարադրանքն է, որի նպատակն ուսանողին համապարփակ գիտելիքներ հաղորդելն է:




                  Ըստ էության՝ դասախոսությունն ուսանողի առջև ուրվագծվող գիտական մի ճանապարհ է, որը նա կարող է անցնել միայն ուսումնագիտական գրականության ընթերցանության, ուսումնական բնույթի այլ պարապմունքների և ինքնուրույն կատարված աշխատանքների շնորհիվ: Սա է լիարժեք մասնագետ դառնալու միջոցը:

         Դասավանդվող առարկաների մեջ չկան առավել կամ պակաս կարևոր առարկաներ. բոլորն էլ անհրաժեշտ են, քանի որ յուրաքանչյուր առարկա կարևոր է մասնագիտական գիտելիքների հարստացման, համալսարանական կրթության և աշխարհայացքի զարգացման համար: Այսուհանդերձ, ուսանողը կարող է ընտրել իր համար առավել դժվար առարկաները և դրանց ավելի շատ ժամանակ տրամդրել:

       Դիրքորոշումը դասախոսի նկատմամբ:  Դեռ դպրոցական տարիներից հայտնի է, որ վերաբերմունքն ուսուցչի և նրա դասավանդած առարկայի նկատմամբ նույնանում է: Սակայն աշակերտական այս մոտեցումից ուսանողը պետք է զերծ լինի, քանզի հաճախ դասախոսություն են կարդում այնպիսի մարդիկ, որոնց հիմնական գործունեությունը ոչ թե դասավանդումն է, այլ գիտական աշխատանքը: Ըստ այսմ՝ ուսանողը պետք է ոչ թե ուշադրություն դարձնի նրա հռետորական ունակությունների որոշ թերություններին, այլ նկատի նրա դասավանդած առարկայի հարցադրումների յուրօրինակ մեկնաբանությունները, նոր և հետաքրքիր մտքերը:


Շփումը դասախոսի և լսարանի միջև  այն կարևորագույն գործոններից մեկն է, որից կախված է դասախոսության որակը: Դասախոսության համար բավարար չէ միայն դասախոսի գերազանց պատրաստվածությունը. դասախոսությունը պետք է անցկացվի դասախոսի և ուսանողի համատեղ ջանքերով, այսինքն՝ ուսանողը նույնպես պետք է լինի դասախոսության ակտիվ մասնակից:

      Դասախոսության ընթացքում նյութի իմաստավորման գործընթացն  աշխատանքի պարտադիր բաղադրիչն է: Սխալ է կարծել, թե կարևորը գրելն է, իսկ հասկանալ կարելի է հետո: Այնինչ, դասախոսությունը ոչ թե թելադրություն է, այլ նոր նյութի ընկալում և ինֆորմացիայի յուրովի իմաստավորում:

Շփումը դասախոսի և լսարանի միջև  այն կարևորագույն գործոններից մեկն է, որից կախված է դասախոսության որակը: Դասախոսության համար բավարար չէ միայն դասախոսի գերազանց պատրաստվածությունը. դասախոսությունը պետք է անցկացվի դասախոսի և ուսանողի համատեղ ջանքերով, այսինքն՝ ուսանողը նույնպես պետք է լինի դասախոսության ակտիվ մասնակից:

      Դասախոսության ընթացքում նյութի իմաստավորման գործընթացն  աշխատանքի պարտադիր բաղադրիչն է: Սխալ է կարծել, թե կարևորը գրելն է, իսկ հասկանալ կարելի է հետո: Այնինչ, դասախոսությունը ոչ թե թելադրություն է, այլ նոր նյութի ընկալում և ինֆորմացիայի յուրովի իմաստավորում:


       Աշխատանքի հիմնական միջոցները:  Նյութի առավել դժվար մասերը, որոնց ընկալման համար դասախոսության ընթացքում ժամանակը չի բավարարում, պետք է նշել, որպեսզի հետագայում դասախոսի հետ դրանք քննարկվեն: Պետք չէ ամաչել հարցեր տալուց, քանի որ հարցերը վկայում են նյութն առավել լավ յուրացնելու ձգտման մասին: Մյուս ուսանողների հարցերի վերաբերյալ նույնպես ուշադիր եղեք, քանզի դրանք կարող են լինել այնպիսի հարցեր, որոնք Ձեր մտքով չեն անցել, և դրանց պատասխանները նույնպես կդժվարանայիք գտնել:

        Յուրաքանչյուր դասախոսությունից առաջ անհրաժեշտ է կարդալ նախորդ դասախոսության նյութը, քանի որ պատրաստված ուսանողը հեշտությամբ է ընկալում թեմայի շարունակությունը և նոր հասկացությունները: Ինչ խոսք, կիսամյակի ընթացքում կրկնվող նյութն ավելի դյուրին է յուրացվում, ինչն էլ, բնականաբար, օգնում է քննություններին առավել պատրաստված ներկայանալուն:


  • ·         դասախոսությունից առաջ անհրաժեշտ է կարդալ գրառումները և վերհիշել նախորդ դասախոսությունը,

    ·         ուղղել սխալները, բացել կրճատումները և լրացնել բաց թողնված տեղերը,

    ·         դասախոսության գրառումնորը համեմատել ձեռնարկի համապատասխան թեմայի հետ՝ կատարելով անհրաժեշտ լրացումներ և շտկումներ,

    ·         գրառման մեջ ընդգծել կարևոր հատվածները:

Բանասիրական

Copyright MyCorp © 2024