Երեքշաբթի, 19.03.2024, 12:35
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
page49

Ստեղծագործում են հայ բանասերները

Մենախոսություն հայելու միջնորդությամբ

Սառույցից ոչնչով չտարբերվող հայացքդ այս ու այն կողմ մի ուղղիր` ջերմություն որսալու ակնկալիքով: Մենակությունը շարֆի պես փաթաթել ես վզիդ ու ինքդ քեզ հավատացնում ես .”Էսօր անձրևոտ օր է, մի քիչ մրսում եմ…”
Քեզ շրջան է պետք, կլոր մի շրջան, առանց անկյունի: Գուցե միայն դա քեզ օգնի անկյուններում չպատսպարվել: Բերանիդ անկյուններում թաքնված ժպիտը հուշում է, որ մի ժամանակ կար մի բան, որ հիմա չկա, բայց դու մի ստիպիր քեզ ժպտալ. մարդկային ծամածռությունն ավելի գարշելի է, քան կրկեսային ամենաանհաջող համարը:
Աչքերիդ պղտոր քողի տակ պատսպարված անապակ մաքրությունը ծերանում է մենակությունից, անմեղությունից ու ձանձրույթից: Բայց դու իզուր ես պղտորում այդ մաքրությունը, այն պետք է պահպանել, պետք է գիշեր-ցերեկ հսկել, որպեսզի մի օր հանկարծ անկոչ մեկը այն հաղթողի անհիմն իրավունքով չսեփականացնի ու չկոչի "Իմը”: 
Գիտեմ, գիտեմ… մի փորձիր արդարանալ: Դու սիրում ես մարդկանց, շատ ես սիրում, դու առանց նրանց չես կարող, բայց …"Քիչ սիրիր, որ քեզ շատ սիրեն…”,- այդ ես չեմ ասում, Շիրազն է ասում: Ու դու լսեցիր… Էլ չսիրեցիր, մոռացար նրան` հոգատար ու ջերմ, մոռացար քեզ` մոլորված ու խեղճ, մոռացար նրանց` միշտ աշխույժ, ուրախ, մոռացար ամեն, ամեն բան: Շրջապատված մարդկանցով` մնացիր մենակ, մենակ ինքդ քեզ ու քո կույս երազների հետ: Ինչու կույս? Որովհետև դրանք երբեք չեն իրականանա: Ինչու չեն իրականանա? Դե որովհետև դու ինքդ քո թշնամին ես ու թույլ չես տա, որ քեզ օգնեն, դու չարացացած ես: Ինչու? Որովհետև կարծում ես, թե քեզ չեն հասկանում, քեզ մենակ ու տխուր ես զգում: Ինչու? Ես մենակ: Դե… չգիտեմ.... երևի… Դե հերիք է, ինչու, ինչու, ինչու…
Որովհետև կամ դու ես դառնում կյանքի գերին, կամ կյանքն ես դարձնում քո գերին:
Տաթևիկ  Ստեփանյան



Սպասումի մեջ է աշխարհը`
Ես եմ ուշացողը նրա,
Անհանգիստ-փոթորկուն է աշխարհը`
Ես փութկոտ ճեմանքը նրա:

Խաբված-տխուր է աշխարհը`
Ես եմ զայրույթը նրա,
Վեհերոտ-քինոտ է աշխարհը`
Ես անօգ թիրախը նրա:

Տարերքի մեջ է աշխարհը`
Ես եմ խեղդվողը նրա,
Պղտոր մի երթ է աշխարհը`
Ես հալվող ասուպը նրա:

Անվարան հողմ է աշխարհը`
Ես եմ լուռ պտույտը նրա,
Վայրկյան-ալիք է աշխարհը`
Ես գունեղ ավազը նրա:

Բարության մեջ է աշխարհը`
Ես եմ աղբյուրը նրա,
Ամենքն ու ողջն է աշխարհը`
Ես առատ մասնիկը նրա:

Գոռ Հարությունյան        



Էլ ժպիտ մի' սպասեք… Արցունքներ էլ արդեն չկան… Սառն է ամեն բան, սառն է, ինչպես…
Անձրև… Բոկոտն, հերարձակ մի աղջիկ…Անձրև…հորդ…առատ…Չեմ կարող կաթիլները հաշվել, չեմ կարող բոլորին հագուստիս ծալքերում տաղավորել, ու այնքա՜ն կաթիլներ որբ են մնում…Մեղք են…
Թո'ղ մնան, թո'ղ որբ լինեն… Ինձ ի՞նչ, թե կմրսեն, ինձ ի՞նչ, թե… Թե… Թե…Թե… Իսկ ե՞ս… Իսկ ի՞նձ…
Չարացել եմ…
Էլ ժպիտ մի' սպասեք… արցունքներ էլ վաղո՜ւց չկան…
Արև է…Տապ…
Մի ցնորված աղջիկ՝ վերարկուով, գլխարկով, մտամոլոր թափառում է, թախանձում է արևին մի շող նվիրել…
Ցո'ւրտ արև, անխի'ղճ արև…
Գեթ մի շող…
Դաժա'ն արև, անսի'րտ արև…
Մրսում եմ…Ժպիտներս սառել են, հոգիս քարացել է… Էլ ո՞ւմ պիտի ժպտամ, ինչո՞ւ պիտի ժպտամ… Հեռո'ւ, մի'մոտեցիր, հիշողությո'ւն… Ես ատում եմ ամեն բան…
Ամեն բան ատում եմ ես…
Էլ ժպիտ մի' սպասեք…Արցունքներ էլ արդեն չկան… Ցուրտ է հոգիս…Դողում եմ…Ժպիտներս քարանում են, արցունքներս՝ սառչում…
Ես արդեն…
Ինձ հիմա…
Դուք…
Ցուրտ է… Մրսում եմ…

 Հրիփսիմե Գալստյան


Ցեղասպանության կածանով

Մթին մի կածան
Չար մի արահետ
Քայլում են հայեր տխուր ու դալուկ
Նրանք թախծոտ են,նրանք անհույս են
Ուզում են կանգնել թեկուզ մի վայրկյան,
Բայց չար կածանը չի թողնում նրանց:
Կանգնած խորհում են.
''Այս ուր ենք գնում''
Կրկին լռում են ու էլ չեն խորհում:
Ապրիլյան մի օր`չարությամբ կրկին:
Մռայլ հայացքներ`թուրքերն են անսիրտ
Նայում են հանգիստ քայլող ամբոխին
Կարծես չեն տեսնում կածանը չարի:
Իսկ ինչ են անում,ասեմ`
Ջարդում են,փշրում,թալանում,սրբում
Ցեղ սպանելով ոճիր են գործում:
Հայեր չեն լինի նրանց կարծիքով
Հայերեն խոսքը կանցնի,կգնա
Հայ մշակույթը մոխիր կդառնա:
Բայց չեն մտածում,որ ազգն այս դժբախտ
Ունի կամքի ուժ,ունի սուրբ կրոն,
Այլ ոչ թէ նամազ կամ նման մի բան
Ինչ է կատարվում,ես չեմ հասկանում
Բայց ամբոխը այս ավելի է շատանում:
Քայլում են ծերեր,մայրեր,փոքրիկներ
Մի պահ նայում են նրանք երկնքին
Խնդրում են Հորը`Աստծուն Փառավոր.
''Օգնիր Հայր,օգնիր մեզ փրկվել,օգնիր մեր ազգին ցավերից զրկվել:
Ինչ ենք մենք արել,խնդրում ենք մի թող մեզ մենակ ճամփին այս մթին ու չար'':
Նրանց թվում է`անհույս են իրենք
Ու կկործանվի ազգը մեր հայոց:
Զոհվեցին նրանք`մեծեր ու փոքրեր
Անցան,գնացին թիթեռի նման:
Գրողները մեր նույնպես գնացին
Ու այդ կածանի ձեռքում մնացին:
Անցան շատ օրեր...........
Բայց այսօր մենք կանք,այսօր շնչում ենք
Ու առաջ նայում,հիշում անցյալը մթին օրերի
Գենոցիդը մեր`արած թուրքերի:
Չեն ընդունում դա նրանք մինչ այսօր,
Բայց միթե չի գա օրը ընդունման,
Իհարկե կգա ու կգա շատ շուտ
Ու վերջ կդրվի կածանին այդ չար
Բայց չէ....Նրանք չեն լռում
Ընդարձակվում են ու շարունակում`
Ջարդում են,փշրում,սպանում մարդկանց
Հենց մեզ` հայերիս`ցավով տապակված:
Այժմ `էլ Դինքին նրանք ջարդեցին
Ու սև կածանով նրան քշեցին:
Ոչ միայն մարդուն են նրանք վերացնում,
Այլ անգամ քարեր`խաչքարեր դարձած:
Միայն հաj լինի,գեթ հայկականը
Նրանք մեծ սիրով կմարեն դրանք
Այսքանից հետո էլ ինչպես չապրենք
Այսքանով լցված ինչպես մենք չասենք,
Որ եղել ենք,կանք,ու պիտի լինենք:

                                           հեղ`Պ.Դալլաքյան  24.04.2011

ՄԱՅՐ
Մայր…
Չորս տառանոց մի բառ:
Դու ես միայն այդքան սիրող,
Դու ես միայն ինձ համբերող,
Արարքներս միշտ ճիշտ դատող:
Լինում է պահ`դու տխուր ես
Լինում է պահ`անկեղծ չեմ ես:
Անգամ ,եթե սխալ եմ ես
Հասկանում ես ու ինձ ներում:
Էլ չտեսնես տխուր պահեր
Դու միշտ ժպտաս
Միշտ խրատես
Քո խոսքերով ինձ նախատես:
Ես չտեսնեմ քեզ լացելիս,
Այլ միշտ տեսնեմ քեզ ժպտալիս,
Ու թէ լացես
Լացես միայն առիթներից ուրախության:
Մայր…
Չորս տառանոց մի բառ
Դու ինձ համար արևից վառ:
Ինձնից երբեք վատը չլսես
Ինձնից միայն լավը տեսնես,
Ու քո տված խորհուրդները
Միշտ կատարեմ,քեզ միշտ լսեմ:
Դու իմացիր,մա’յր իմ անգին,որ
Այս կյանքում,զավակները քո արժանի
Հարգում են քեզ ու շատ սիրում:
 
                                                              Հեղ`Պ.Դալլաքյան


Մի ալևոր հոգնություն է իջել վրաս
Ու ծերացած մի տքնություն,
Որ թվում է` ամբողջ կյանքս եղել է լոկ մի սին երազ`
Կյանքի, մահի անվերջ ձգվող փուչ մեկնություն:
Եղել է սոսկ խոնարհումի ու հեզության անանց մուրազ`
Հեշտ ապրելու չիրագործված լավ ցանկություն...

Մի հեռավոր մենություն է իջել վրաս
Ու տառապած անքնություն,
Որ թվում է` խոր անցյալ եմ թողել անհաս`
Հին ու նորի դեռ չհաշտված իմաստություն:
Թողել եմ Ձեզ, թողել եմ քեզ կաս ու չկաս`
Ինձ պահելով հառաչանքի մտերմություն...

Մի բաղձալի ծերություն է իջել վրաս
Ու ծանրացած մի դառնություն,
Որ թվում է` իմաստությունն` իբրև վնաս,
Վտանգում է երիտասարդ մի գոյություն:

                                                      Գոռ Հարությունյան

  
Բանասիրական

Copyright MyCorp © 2024