Չորեքշաբթի, 11.12.2019, 05:51
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
page33

Անհավանական, հետաքրքիր, ցնցող ու օգտակար

Հռոմի Պապ-ի 3000 կանայք, խմիչքն ու ծովահենությունը




Հարգելով բոլոր կրոնները ու դրանց ծառայողներին այսօր, համենայնդեպս, կներկայացնեմ Հռոմի Պապերից մեկի անհավանական պատմությունը: Իհարկե, բոլորս էլ լսել ենք եկեղեցում կատարվող այլանադկությունների ու սրբապղծությունների մասին, եթե ոչ աշխարհիկ, գոնե հոգևոր ծառաների դեպքում` հաստատ սրբապիղծ: Սակայն այս Հռոմի Պապի պատմությունը ուղղակի ցնցող է: Սկսեմ ամենափոքր դետալից. նախ նա ծովահեն էր, հետո…


Բալտազառ Կոսսա: Այսպես էր նրա աշխարհիկ անունը, իսկ որպես Հռոմի Պապ նրան կոչել են Յոհան 28-րդ: Ուրեմն այս Յոհան 28-րդը ծովահեն էր ու կանանց մեծ սիրահար: Նա բավական առնական ու հետաքրքիր արտաքին ուներ: Այնքան հետաքրքիր, որ կարողանում էր բոլոր պալատական կանանց գայթակղել ու "իրենով անել”:  Բարձրաշխարհիկ ամուսինները, տեսնելով, որ ոչինչ չեն կարող անել նրանդ դիմակայելու համար, որոշում են այսօրվա լեզվով ասած նրան պաշտոն տալ, որպեսզի իրենց վերահսկողության տակ լինի և 1410 թվականին նա հռչակվում է Հռոմի Պապ: Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է: Յոհան Հռոմի Պապը շատ արագ եկեղեցիներից մեկում առաջին հավաքույթն է կազմակերպում, հրավիրում է աղջիկների , խմում մի լավ, կռիվ անում և այսպես շարունակ: Որոշ պատմաբանները ասում են, որ նա ունեցել է 3000 կին: Բալտազար Կոսսան այս շքեղ կյանքը վայելում է ևս 5 տարի մինչև այն պահը, երբ բարձրաշխարհիկ պալատականների ու հոգևորականների համբերությունը սպառվում է և նրանք նրան վռնդում են եկեղեցուց ու Հռոմի Պապ պաշտոնից: Սրանից հետո կաթոլիկ եկեղեցու գրագիրները, որպեսզի թաքցնեն եկեղեցու խայտառակությունը փոխում են փաստերը և հաջորդ Հռոմի Պապին նորից կոչում Յոհան 28-րդ:

Հանճարների հանճարեղ ու հիմար մահերը. թոփ տասնյակ

Հանճարեղ մարդիկ ժամանակ առ ժամանակ այնքան ապաշնորհ են լինում կյանքում, որ զարմանալի է` թվում է անգամ երեխան չի կարող այդքան անճար լինել: Մահը, իհարկե, ծիծաղելի փաստ չէ, բայց լինում են մահվան դեպքեր, որ չծիծաղել` նույնպես չի լինի: Հանճարեղ մարդկանց նույնքան "հանճարեղ” մահերի թոփ տասնյակ:


Հույն փիլիսոփա Խրիսիպը մահացել է ծիծաղալու արդյունքում: Նա հետևում էր, թե ինչպես է իր հարբած էշը /որին ինքներ խմացրել/, փորձում թուզ ուտել ծառից:

Աստղագետ Տիխո Բրագոն, ում օգնությամբ նաև Իսահակ Նյուտոնը հայտնաբերեց ձգողականության տեսությունը, մահացել է ամաչելու և ավանդույթների պատաճռով: 16-րդ դարում ընդունված չէր սեղանի շուրջ նստած ժամանակ լքել խնջույքը: Աստղագետը ուզում էր հոգալ բնական կարիքները, սակայն ամաչում էր խախտել օրենքը: Արդյունքում նա մահացավ  չափազանց երկար այն պահելու հետևանքով: Պայթեց միզային անոթը:


Հանրահայտ Jack Daniel’s խմիչքի հիմնադիր ու սեփականատեր Ջեկ Դենիելը մահացել է այն բանից հետո, երբ փորձում էր բացել իր սեփական պահոցի դուռը: Նա մոռացել էր գաղտնաբառը, զայրացել ու ոտքով հարվածել պահոցին: Ինչից հետո ոտքի մատներից մեկը վնասվածք և արյան վարակում է ստացել ու խեղճը մահացել է:

Հանրահայտ մոգ /ֆոկուսնիկ/ Հարիի Գուդինին ներկայացումներից մեկի ժամանակ ցուցադրում էր իր "արքայական հնարքներից” մեկը: Հերթական անգամ բոլոր ցանկացողներին թույլ էր տալիս ամբողջ ուժգնությամբ հարվածել որովայնին, ի ցույց դնելով որովայնային մկանների ամրությունը: Այս անգամ նրան բախտը չժպտաց. հարվածներից մեկի արդյունքում նա ստացավ ներքին օրգանների վնասվածք և մահացավ:

Տասնվեցերորդ դարի պետական գործիչ և փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը մահացել է իր հերթական փորձերից մեկի արդյունքում: Նա ցանկանում էր գործնականում հաստատել, որ կարելի է միսը թարմ պահել ոչ թե աղ անելու միջոցով, այլ ձյան: Բեկոնը արդեն մաքրած ու մորթված հավի ներսում աղի փոխարեն ձյուն է լցնում: Հավի միսը արդյունքում փչանում է, իսկ Բեկոնը մահանում սառցակալումից: Ի դեպ, կարծիք կա, որ բեկոնի անվանումը կապված է հենց նրա ազգանվան հետ :

ԱՄՆ-ը նախագահների տարօրինակ, ծիծաղելի, խելագար նախասիրություններն ու սովորությունները



Ջոն Ադամսը նախագահության աթոռը սիրում էր, բայց պակաս չէր սիրում մեկ այլ զբաղմունք: Նախագահը ամեն առավոտ կանուղ դուրս էր գալիս իր վիլլաներից ու գնում մոտակա գետ, որ կոչվում էր Պատոմակ: Եվ ինչեք կարծում, ինչով էր զբաղվում նախագահը:Նա մերկ լողանում էր այդ գետում: Ավելին, նախագահը սա սիորւմ էր անել այն ժամերին, երբ դեռ մթնշաղ էր: Եվ սա ամենևին նպատակ չուներ թաքցնել` ուղղակի:

 

Թոմաս Ջեֆֆերսոնը բիլիարդի մեծ սիրահար էր: Բայց նաև օրենքը խախտելու և այն շրջանցելու հմտություններ ուներ: ԱՄՆ-ը նախագահը իր բնակարանի նկուղում բիլիարդի խաղասրահ ուներ` իհարկե սեփական "խաղամոլությունը” բավարարելու համար` ոչ գումար աշխատելու: Բայց խնդիրը նրանում է, որ այդ ժամանակ ԱՄՆ-ում բիլիարդ խաղալը օրենքով արգելված էր: Ջեֆֆերսոնը սրանից բացի ուներ նաև ճարտարապետական տաղանդ: Նախագահը սեփական ձեռքերով է նախագծել Վիրջինիայի համալսարանը:

 

ԱՄՆ-ը նախագահ Ջորջ Վաշինգտոնը գարեջրի մեծ սիրահար էր: Նա ուներ գարեջրերի մի ամբողջ հավաքածու.. տարբեր համերի տեսակների ու երկրների: Նրա գարեջրամոլությունը այն աստիճանի էր, որ լինելով ԱՄՆ-ը նախագահ նա բացել էր գարեջրատուն: Այսօրվա լեզվով ասած pub:

 

 

Ջիմմի Քարտերը մանկուց սիրել է ճոճանակներ և այդ նախասիրությունը մնացել է մինչև խոր ծերություն և …մահ: Նախագահը Սպիտակ տան համար պատվիրել է 5 տարբեր տեսակի ճոճվող բազկաթոռներ, որոնցից յուրաքանչյուրը ճոճման հաճախականության և տատանման յուրահատուկ տարբերություններ է ունեցել:

 

 

Դուվայթ Էյզենհաուերը գոլֆի մեծ սիրահար է եղել: Նա այնքան է սիրել այս խաղը, որ մի անգամ պահանջել է կտրել գոլֆի դաշտում տնկված սոճներից մեկը: Նրա այս պահանջը մերջել են և այժմ այդ սոճին կոչվում է Էյզենհաուերի անունով:






Բանասիրական

Copyright MyCorp © 2019