Հռոմի Պապ-ի 3000 կանայք, խմիչքն ու ծովահենությունը
Հանճարների հանճարեղ ու հիմար մահերը. թոփ տասնյակ
Հույն փիլիսոփա Խրիսիպը մահացել է ծիծաղալու արդյունքում: Նա հետևում էր, թե ինչպես է իր հարբած էշը /որին ինքներ խմացրել/, փորձում թուզ ուտել ծառից:
Աստղագետ Տիխո Բրագոն, ում օգնությամբ նաև Իսահակ Նյուտոնը հայտնաբերեց ձգողականության տեսությունը, մահացել է ամաչելու և ավանդույթների պատաճռով: 16-րդ դարում ընդունված չէր սեղանի շուրջ նստած ժամանակ լքել խնջույքը: Աստղագետը ուզում էր հոգալ բնական կարիքները, սակայն ամաչում էր խախտել օրենքը: Արդյունքում նա մահացավ չափազանց երկար այն պահելու հետևանքով: Պայթեց միզային անոթը:
Հանրահայտ Jack Daniel’s խմիչքի հիմնադիր ու սեփականատեր Ջեկ Դենիելը մահացել է այն բանից հետո, երբ փորձում էր բացել իր սեփական պահոցի դուռը: Նա մոռացել էր գաղտնաբառը, զայրացել ու ոտքով հարվածել պահոցին: Ինչից հետո ոտքի մատներից մեկը վնասվածք և արյան վարակում է ստացել ու խեղճը մահացել է:
Հանրահայտ մոգ /ֆոկուսնիկ/ Հարիի Գուդինին ներկայացումներից մեկի ժամանակ ցուցադրում էր իր "արքայական հնարքներից” մեկը: Հերթական անգամ բոլոր ցանկացողներին թույլ էր տալիս ամբողջ ուժգնությամբ հարվածել որովայնին, ի ցույց դնելով որովայնային մկանների ամրությունը: Այս անգամ նրան բախտը չժպտաց. հարվածներից մեկի արդյունքում նա ստացավ ներքին օրգանների վնասվածք և մահացավ:
Տասնվեցերորդ դարի պետական գործիչ և փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը մահացել է իր հերթական փորձերից մեկի արդյունքում: Նա ցանկանում էր գործնականում հաստատել, որ կարելի է միսը թարմ պահել ոչ թե աղ անելու միջոցով, այլ ձյան: Բեկոնը արդեն մաքրած ու մորթված հավի ներսում աղի փոխարեն ձյուն է լցնում: Հավի միսը արդյունքում փչանում է, իսկ Բեկոնը մահանում սառցակալումից: Ի դեպ, կարծիք կա, որ բեկոնի անվանումը կապված է հենց նրա ազգանվան հետ :
ԱՄՆ-ը նախագահների տարօրինակ, ծիծաղելի, խելագար նախասիրություններն ու սովորությունները
Ջոն Ադամսը նախագահության աթոռը սիրում էր, բայց պակաս չէր սիրում մեկ այլ զբաղմունք: Նախագահը ամեն առավոտ կանուղ դուրս էր գալիս իր վիլլաներից ու գնում մոտակա գետ, որ կոչվում էր Պատոմակ: Եվ ինչեք կարծում, ինչով էր զբաղվում նախագահը:Նա մերկ լողանում էր այդ գետում: Ավելին, նախագահը սա սիորւմ էր անել այն ժամերին, երբ դեռ մթնշաղ էր: Եվ սա ամենևին նպատակ չուներ թաքցնել` ուղղակի:
Թոմաս Ջեֆֆերսոնը բիլիարդի մեծ սիրահար էր: Բայց նաև օրենքը խախտելու և այն շրջանցելու հմտություններ ուներ: ԱՄՆ-ը նախագահը իր բնակարանի նկուղում բիլիարդի խաղասրահ ուներ` իհարկե սեփական "խաղամոլությունը” բավարարելու համար` ոչ գումար աշխատելու: Բայց խնդիրը նրանում է, որ այդ ժամանակ ԱՄՆ-ում բիլիարդ խաղալը օրենքով արգելված էր: Ջեֆֆերսոնը սրանից բացի ուներ նաև ճարտարապետական տաղանդ: Նախագահը սեփական ձեռքերով է նախագծել Վիրջինիայի համալսարանը:
ԱՄՆ-ը նախագահ Ջորջ Վաշինգտոնը գարեջրի մեծ սիրահար էր: Նա ուներ գարեջրերի մի ամբողջ հավաքածու.. տարբեր համերի տեսակների ու երկրների: Նրա գարեջրամոլությունը այն աստիճանի էր, որ լինելով ԱՄՆ-ը նախագահ նա բացել էր գարեջրատուն: Այսօրվա լեզվով ասած pub:
Ջիմմի Քարտերը մանկուց սիրել է ճոճանակներ և այդ նախասիրությունը մնացել է մինչև խոր ծերություն և …մահ: Նախագահը Սպիտակ տան համար պատվիրել է 5 տարբեր տեսակի ճոճվող բազկաթոռներ, որոնցից յուրաքանչյուրը ճոճման հաճախականության և տատանման յուրահատուկ տարբերություններ է ունեցել:
Դուվայթ Էյզենհաուերը գոլֆի մեծ սիրահար է եղել: Նա այնքան է սիրել այս խաղը, որ մի անգամ պահանջել է կտրել գոլֆի դաշտում տնկված սոճներից մեկը: Նրա այս պահանջը մերջել են և այժմ այդ սոճին կոչվում է Էյզենհաուերի անունով: