Ապրիլի 6-ին կայացավ ԵՊՀ-ի միջբուհական ֆուտբոլային առաջնության վիճակահանությունը: Շատերն էին խոսում ֆավորիտների մասին`առանձնացնելով Տնտեսագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները: Բայց սա ֆուտբոլ է, և այստեղ ամենինչ հնարավոր է` առավել ևս, որ անցկացվում է առաջին անգամ: Մայր բուհը ներկայացնողների միջև մեծ ֆուտբոլ փոքր դաշտում: Իրար դեմ դուրս կգան 12 հզոր թիմեր` հավասարները հավասարների դեմ, և կհաղթի նա, ով հավատում է իր ուժերին: Հայ բնասիրության թիմը մեծ ուրախությամբ էր լցված վիճակահանությունից հետո: Հուսանք, որ այդպես կլինի նաև առաջնությունից հետո: Բանասիրականի տասնվեց տղաներից ընտրվեցին տասը, և այդ տղաների փոքր խումբը պատրաստ է արժանի պայքար ցույց տալ հակառակորդներին: Դե ինչ. 10 ընկեր, 10 համակուրսեցի ընդդեմ 110 ֆուտբոլիստների: Պայքարը թեժ է լինելու, բայց չէ՞ որ մերոնք դուրս են գալու մեր ֆակուլտետի պատիվը բարձր պահելու համար:
... Ավելին
Թերևս տրամաբանական է,որ մայր բուհի մայր ֆակուլտետի ուսանողներից շատերն են ստեղծագործում: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մոտ, ովքեր ապրում են հայ մեծ բանասերների ավանդներով ու ոգեշնչվում են նրանցով, ստեղծագործելու տաղանդը երբեմն բնատուր է, երբեմն` ոչ: Բայց, այնուամենայնիվ, մեր ուսանողները ստեղծագործում են շատ գրագետ ու շատ լավ: Ապրիլի 7-ին ֆակուլտետում կայացած "Գարնան անուշ աղմուկով” խորագիրը կրող միջոցառումն էլ կոչված էր բացահայտելու և պրոպագանդելու ֆակուլտետի շնորհալիներին… Կանանց տոնին նվիրված միջոցառման ընթացքում հնչեցին բացառապես մեր ուսանողների ստեղծագործությունները:Միջոցառումը հագեցած էր դերասանական հրաշալի խաղով և հիանալի ասմունքով: Միջոցառումը կազմակերպվել էր հայ բանասիրության ՈՒԳԸ մշակութային հանձնաժող
... Ավելին