Շաբաթ, 20.04.2024, 20:19
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt59

Главная » 2011 » Ապրիլ » 7 » ԳԱՐՆԱՆ ԱՆՈՒՇ ԱՂՄՈՒԿՈՎ…
21:57
ԳԱՐՆԱՆ ԱՆՈՒՇ ԱՂՄՈՒԿՈՎ…
Թերևս տրամաբանական է,որ մայր բուհի մայր ֆակուլտետի ուսանողներից շատերն են ստեղծագործում: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մոտ, ովքեր ապրում են հայ մեծ բանասերների ավանդներով ու ոգեշնչվում են նրանցով, ստեղծագործելու տաղանդը երբեմն բնատուր է, երբեմն` ոչ: Բայց, այնուամենայնիվ, մեր ուսանողները ստեղծագործում են շատ գրագետ ու շատ լավ:
Ապրիլի 7-ին ֆակուլտետում կայացած "Գարնան անուշ աղմուկով” խորագիրը կրող միջոցառումն էլ կոչված էր բացահայտելու և պրոպագանդելու ֆակուլտետի շնորհալիներին… Կանանց տոնին նվիրված միջոցառման ընթացքում հնչեցին բացառապես մեր ուսանողների ստեղծագործությունները:Միջոցառումը հագեցած էր դերասանական հրաշալի խաղով և հիանալի ասմունքով:
Միջոցառումը կազմակերպվել էր հայ բանասիրության ՈՒԳԸ մշակութային հանձնաժողովի կողմից: Մասնակիցների թվում էին ուսանողներ թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման բաժիններից:
Իսկ միջոցառման ստացված լինելը փաստում էին և՛ դասախոսների, և՛ ուսանողների ոգևորությունն ու հիացմունքը: Միջոցառման ավարտին ելույթ ունենալով` դասախոսները շնորհավորեցին ու շնորհակալություն հայտնեցին ուսանողներին և իրենց ուրախությունն արտահայտեցին ուսանողների ոգևորության ու նկատելի ձեռքբերումների համար:
Հուսանք, որ Նիկոլա Բուալոյի "Քերթողական արվեստի” ավանդներին հետևող բանասեր-ստեղծագործողների հեղինակային ցերեկույթը կկրի շարունական բնույթ, և մենք ավելի հաճախ առիթներ կունենանք նրանց հրաշալի ստեղծագործությունները ունկնդրելու:
Категория: ՈՒԳԸ | Просмотров: 649 | Добавил: Ripik | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024