Հինգշաբթի, 14.11.2019, 20:30
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
page41

Օրենք

                                                                                       
                                                                         ԵՊՀ ՍՈՎՈՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

                                                                                       Երևանի պետական համալսարանի սովորողը (ուսանողը, ասպիրանտը) իրավունք ունի`




  •   իր հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, զբաղվելու հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում  ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտության կրթությունը,
  •   ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ, հաճախելու ԵՊՀ-ում կարդացվող դասախոսություններին,

  •   ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում է համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և այլն,

  •  մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)՝ պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները,

  •   մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը,

  •   բացի ընտրած մասնագիտության դասընթացներից՝ յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է ԵՊՀ-ում՝ ըստ սահմանված կարգի,

  •   հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու 2 որակավորման աստիճան,

  •   ընդգրկվելու և մասնակցելու ԵՊՀ-ի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով,

  •   օգտվելու ԵՊՀ-ի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական և այլ ստորաբաժանումների ծառայություններից,

  •   ըստ նախասիրությունների՝ մասնակցելու ԵՊՀ-ում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին,

  •   ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ ուսանողական կյանքի հարցերի լուծման համար,

  •   միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում,

  •   բողոքարկելու ԵՊՀ-ի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

  •   օգտվելու ուսման տարեկան վաձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

  •   Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակը, դրամաշնորհը, ինչպես նաև ուսանողական վարկը,

  •   ծանոթանալու ԵՊՀ-ի կանոնադրությանը և այլ նորմատիվ փաստաթղթերի,

  •   բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքելու պայմանագիր ուսումնառության պայմանների մասին,

  •   լիազորված մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ՝ մինչև մեկ տարի ժամկետով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,

  •   ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն 2 անգամ գտնվելու արձակուրդում՝ ոչ պակաս, քան 7 շաբաթ ընդհանուր տևողությամբ,

  •   հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում ԵՊՀ-ի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ,

  •   փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները,

  •   ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԵՊՀ-ի կողմից սահմանված կարգով,


Բանասիրական

Copyright MyCorp © 2019