Չորեքշաբթի, 24.04.2024, 03:43
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt38

Главная » 2011 » Մարտ » 5 » «ՎԱՐԴԱՆԱՆՔԸ»` ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ
20:52
«ՎԱՐԴԱՆԱՆՔԸ»` ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ
Այսօր Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Գրիգոր Խանջյան սրահում հնչում էին շնորհավորանքներ, հայրենասիրական երգեր եւ գովեստի խոսքեր: ԵՊՀ-ում գործող «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը Վարդանանց տոնով ազդարարեց իր 15-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: 

Ակումբը հիմնադրվել է 1996 թ-ին: Այն իր անունը ստացել է համալսարանի զոհված ուսանողների, այսպես կոչված, 5 վարդանների պատվին: Տարիների ընթացքում ակումբին անդամակցել տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Վարդանանքցիների իրականացրած ծրագրերից են «Դասը վարում են համալսարանականները», «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել», «Արդյունավետ մտածողություն», «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության», «Ժուռնալիստներն ազատամարտիկների հիշատակին», «Անմահներ հրամայում են» եւ այլն: 2008 թ-ից լույս է տեսնում «Վարդանանք» ամսագիրը: 

Տեր Ասողիկը հյուրերին ներկայացրեց տոնի պատմությունը, խորհուրդը, ինչպես նաեւ վերհանեց դրա պատմական նշանակությունը: «Սա պատմության մեջ առաջին եւ միակ դեպքն էր, երբ պատերազմ մղվեց հանուն հավատքի: Եվ այդ մարտը չէր կարոց ունենալ այլ ավարտ, քան հաղթանակը»,- իր խոսքում նշեց հոգեւորականը: 

Իսկ Սերգուշ Բաբայանն իր այնքան ազդեցիկ ձայնով Եղիշեի, Դերենիկ Դեմիրճյանի, Խաչիկ Դաշտենցի ստեղծագործություններից հատվածներ Վարդանանց մասին: 

«Չես հասկանում` այս տողերը պատմիչի գրած են, թե քնարերգուի: Ամեմ մարդ ինքն իր մեջ եկեղեցի էր եւ նույն ինքը քահանա: Յուրաքանչյուր մարմին սուրբ սեղան էր, եւ նրանց հոգիները ընդունելի զոհաբերություն»,- մեջբերեց պատմիչի խոսքերը Սերգուշ Բաբայանը` ցանկություն հայտնելով, որ դրանց ուշադրություն դարձնեն հատկապես երիտասարդները: 

Միջոցառման անցկացման համար հատուկ ընտրվել էր այդ վայրը, որովհետեւ սրահի ամբողջ պատը ծածկված է Գրիգոր Խանջյանի վրձնին պատկանող «Վարդանանք» նկարը: 

«Նրանց Վարդանանց ոգին էր տարել Արցախ: Շատերի գրառումներում հատվածներ կան Եղիշեի կամ Դեմիրճյանի ստեղծագործություններից, որոնք ներառում են գիտակցված մահվան փիլիսոփայությունը: Համալսարանում գործում են նաեւ նրանց անվան լսարաններ, որոնք անգամ ամենաանտարբեր երիտասարդներին ստիպում են ուշադրություն դարձնել այդ ամենին»,- կարծում է ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը: 

Հոբոլյանական երեկոյին ներկա էր նաեւ Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադեւոսյանը), ով «Վարդանանքի» լավագույն բարեկամներից մեկն է: «Դուք մի նայեք, որ նա նստած է վերջին շարքում, փողկապ կրել էլ չի սիրում: Մեր հաղթանակը սկսվում է Ավարայրով եւ հասնում մինչեւ Շուշիի ազատագրում»,- այսպես գնահատեց Կոմանդոսի դերը ազատագրական պայքարում գրող-հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:
Просмотров: 1804 | Добавил: Vahagn | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024