Չորեքշաբթի, 22.11.2017, 05:33
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt74
Главная » 2011 » Մայիս » 12 » Տանտիրոջ իրավունքով համալսարանականների հյուրը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էր:
18:31
Տանտիրոջ իրավունքով համալսարանականների հյուրը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էր:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Սփյուռքի նախարարին ուսանողներին ներկայացրեց որպես Մայր բուհի լավագույն բարեկամի, բոլոր ժամանակների ակտիվ համալսարանականի:

«Ես հպարտ եմ, որ համալսարանական եմ, ուրախ, որ իմ գործունեության լավագույն տարիներն անցել են Երեւանի պետական համալսարանում»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

Համալսարանի նախկին կոմերիտական միության քարտուղարն ուրախությամբ հիշեց ուսանողության տարիներն ու անկեղծորեն խոստովանեց, որ իր անցած ճանապարհի համար պարտական է նաեւ Մայր բուհին: Նա փաստեց, որ այսօրվա ուսանողներն այդ գեղեցիկ ավանդույթների կրողն ու շարունակողն են:

Հրանուշ Հակոբյանը ուսանողներին նախ ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության առանցքում եղած հինգ համահայկական նշանակության հարցերը:
«Ղարաբաղն ամեն օր արյուն է տալիս, Ղարաբաղի սահմաններն ամեն օր արյունով են գծվում, եւ մենք էլ պետք է քրտինք տանք մեր երկիրը հզորացնելու եւ շենացնելու համար»,- հայտարարեց նախարարը՝ ընդգծելով, որ հայության առաջին ու գլխավոր խնդիրը Ղարաբաղի խնդիրն է:

Երկրորդ համահայկական խնդիրը, ըստ Հրանուշ Հակոբյանի, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն է, երրորդը՝ Սփյուռքի ուծացման դեմ պայքարը. «Մենք չպետք է թույլ տանք, որ մեր հայրենակիցները ձուլվեն: Մենք մեր քայլերով պետք է հասնենք նրան, որ Սփյուռքում պահպանվի հայությունը»:

Համահայկական չորրորդ խնդիրը, նախարարի խոսքով, հայոց եկեղեցու հզորացումն է, հինգերորդն էլ` Հայաստանի հզորացումն ու ուժեղացումը:

Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ Սփյուռքի նախարարությունը մշակել եւ Կառավարությանն է ներկայացրել «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, Նա կարծում է, որ սփյուռքահայերի իրավունքները հայրենիքում պետք է պաշտպանվեն նաեւ օրենսդրությամբ:

Տիկին Հակոբյանը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին:

«Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար, որ լավն է, այլ նրա համար, որ քոնն է»,- ելույթի վերջում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումը կրող նախարարը:

Տեղեկացնենք, որ ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին ընդառաջ` ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԵՊՀ ուսանողների հետ պարբերաբար հանդիպում են ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հանդիպումների շարքը կեզրափակվի սեպտեմբեր ամսին, երբ ԵՊՀ կայցելի ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ավարտին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը Սփյուռքի նախարարին հանձնեց ԵՊՀ ուսանողական խորհրդի արծաթե մեդալը:

Категория: ԵՊՀ | Просмотров: 152 | Добавил: Artsvik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2017