Հինգշաբթի, 28.03.2024, 18:51
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 2
Հյուրեր 2
Օգտվողներ 0
nwEnt41

Главная » 2011 » Մարտ » 5 » Պատանիներին առնչվող խնդիրները ներկայացրին հենց պատանիները
22:29
Պատանիներին առնչվող խնդիրները ներկայացրին հենց պատանիները

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ 15-17 տարեկան պատանիները ներկայացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված երեխանների վիճակն աշխարհում «Պատանեկություն. հնարավորությունների տարիք» զեկույցը:

17 տարեկան Արեգ Քոչինյանի խոսքով, «Պատանեկություն. հնարավորությունների տարիք» զեկույցի նպատակն է բարձրացնել պատանեկության հուզող խնդիրները և լայնացնել պատանեկության հնարավորությունները հասարակական դաշտում:
Ասուլիսի ընթացքում երիտասարդները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ, որոնց հետ այսօր առնչվում են հայ պատանիները:

Պատանի Նիկոլայ Հարությունյանը նշեց, որ 2010 թվականի տվյալներով, Հայաստանում ապրում է շուրջ կես միլիոն պատանի, որոնք Հայաստանի բնակչության 15 տոկոսն են կազմում:

16 տարեկան Վիկտորիա Մանուկյանը նշեց, որ ուսումնասիրել են Հայաստանում պատանիների խնդիրները և առանձնացրել են հրատապ լուծում պահանջող խնդիրները: Նա, անդրադառնալով արտագաղթի խնդրին, նշեց, որ արտագաղթը Հայաստանում տարեց տարի աճում է:

«Մենք` պատանիներս, մտահոգ լինելով այս խնդրով, այս թեմայի վերաբերյալ սոցոլոգիական հարցում անցկացրեցինք պատանիների շրջանում: Սոցոլոգիական հարցումներն անցկացվել են 5 դպրոցում»,- հավելեց նա:

«Արդյունքները հուսադրող չէին, քանի որ գաղթի ճանապարհը պատրաստ են բռնել 9-րդ դասարանցիների 50 տոկոսը, 10-րդ դասարանցիների` 65 տոկոսը և 11-րդ դասարանցիների` 85 տոկոսը»,- ասաց նա և հավելեց, որ հարցումների վերլուծության արդյունքում եկել են այն եզրակացության, որ որքան մեծանում են պատանիները, այնքան մեծանում է նրանց հիասթափությունն իրենց ապագային հանդեպ:
17-տարեկան Արեգ Քոչինյանն էլ, անդրադառնալով Հայաստանում կրթության ոլորտի խնդիրների, նշեց, որ այս ոլորտում կան հարցեր, որոնց լուծումը պատանիները փորձել են գտնել:
Նրա խոսքով, այսօր կարևորագույն է խնդիրն այն է, որ աշակերտի մոտ բացակայում է որևէ խնդրի կամ հարցի շուրջ տեսանկյունի կամ կարծիքի բացակայությունը: «Աշակերտն առաջին անգամ որևէ խնդրի շուրջ տեսակետ հայտնելու կարիք է զգում` մասնագիտություն ընտրելիս»,- ասաց նա և հավելեց, որ այս խնդիր լուծում կստանա ուսուցման գործընթացի մեջ որոշակի փոփոխություններ մտցնելով: 
Նա նշեց, որ կարևոր խնդիր է այն, որ 2004թ.-ից հետո միջին մասնագիտական ուսումնարանների ուսանողների թիվը անկում է ապրել:

«Փաստացի մեր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ բարձագույն և միջնակարգ կրթության արանքում բացակայում է մի օղակ»,- ասաց Ա. Քոչինյանը:
Նա ներկայացրեց Զբաղվածության պետական ծառայության հրապարակած տվյալները, որոնց համաձայն 21 հազար երիտասարդ այսօր գործազուրկ է, նրանցից 14 հազարը առաջին անգամ են աշխատանք փնտրում, իսկ աշխատողների 56 տոկոսը աշխատում է ոչ իր մասնագիտությամբ: Ըստ նրա, այս խնդրի պատճառը` մասնագիտության սխալ ընտրությունն է և կրթության մակարդակի անհամապատասխանությունը գործատուի պահանջներին: 
«Ստեղծվել է մի իրավիճակ, որ բոլորն ունեն բուհական դիպլոմ, քչերն ունեն իրենց դիպլոմին համարժեք գիտելիքներ, և ավելի քիչ մարդ ունի այդ դիպլոմի կարիքն ընդհանրապես»,- ասաց պատանին: 
Երիտասարդներն անդրադարձան դասագրքերի որակին, գրադարաններում արդեն շատ հին հրատակության գրքերի վերահրատարակման խնդրին: Անդրադարձ կատարվեց նաև պատանի հաշմանդամների խնդիրներին:

Просмотров: 586 | Добавил: Vahagn | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 Artsvik  
0
applause applause applause good good

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024