Հինգշաբթի, 28.03.2024, 12:11
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt43

Главная » 2011 » Մարտ » 11 » ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՎ
20:50
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՎ
ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերիայի կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանի ակտիվ ուսանողները պարբերաբար այցելում են Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների երեւանյան գրասենյակներ:

Շրջանավարտների եւ կարերիայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը կարեւորում է ուսանողների ու գործատուների անմիջական հանդիպումները, իսկ Համաշխարհային բանկի նման մեծածավալ գործունեություն իրականացնող կառույցի ծրագրերին ուսանողների տեղեկացված լինելը կենտրոնի տնօրենն անհրաժեշտ նախապայման է համարում:

Բանկի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար հայաստանյան գրասենյակում ուսանողներին նախ ցուցադրեցին Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված առողջապահական ոլորտին վերաբերող ֆիլմ, ապա մանրամասն պատմեցին բանկի ընդհանուր կառուցվածքի ու գործունեության մասին:

Բանկի հանրային իրազեկման պատասխանատու Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ հիմնական գերնպատակն աղքատության հաղթահարումն է:

Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944 թվականին: Բանկի կողմից առաջին վարկը 1947 թ-ին տրամադրվել է Ֆրանսիային` 250 մլն ԱՄՆ դոլար: Այն վերջին 50 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի տրամադրած ամենախոշոր վարկերից է: Համաշխարհային բանկն ունի 187 անդամ երկիր, որոնք համարվում են բանկի բաժնետերեր. Հայաստանը բանկին անդամակցել է 1952 թվականից:

Համաշխարհային բանկն անդամ երկրներին հատկացնում է երկու տեսակի վարկ` ներդրումային եւ զարգացման քաղաքականության: Ներդրումային վարկերը հատկացվում են անդամ երկրներում ոլորտային բարելավումներ կատարելու համար, իսկ զարգացման քաղաքականության վարկերն անմիջապես փոխանցվում են տվյալ երկրի պետական բյուջե, որն էլ միտված է համալիր բարեփոխումներ իրականացնելուն:

Համաշխարհային բանկի եւ անդամ երկրների միջեւ քառամյա ժամկետով կնքվում է գործընկերության ռազմավարություն, ըստ որի` սահմանվում է, թե այդ տարիների ընթացքում տվյալ երկիրն ինչ ծրագրեր է իրականացնելու եւ դրա համար ինչ գումար է հատկացվելու:

Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին` ինչպիսի վերահսկողություն է իրականացվում հատկացված գումարներն արդյունավետ գործածելու ուղղությամբ` Արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանն ասաց, որ միջազգային փորձագետների կողմից պարբերաբար կատարվում են վերահսկողական աշխատանքներ:
Просмотров: 529 | Добавил: Vahagn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024