Ուրբաթ, 19.04.2024, 04:10
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt51

Главная » 2011 » Մարտ » 23 » ՆԺԴԵՀՅԱՆ ՈԳՈՎ…
20:43
ՆԺԴԵՀՅԱՆ ՈԳՈՎ…
Համալսարանականները եւս մեկ անգամ վերահաստատեցին ազգային մեծ մտածողի հետնորդը լինելու իրենց կոչումը:
2011 թ-ը հոբելյանական է հայ ազգի համար. լրանում է մեծանուն հայ ազգային, պետական, քաղաքական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի 125-ամյակը: Հոբելյանն այսօր «հասել էր» նաեւ Մայր բուհ, որտեղ էլ Ուսանողական խորհրդի եւ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մշակութային մեծ միջոցառում:

Օգտագործելով միջոցառման առիթը` ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը ուսանողության անունից այսօր նաեւ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «Մենք` Երևանի պետական համալսարանի ուսանողներս, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում վերջին ժամանակներում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ, որի ընթացքում զոհվում են մեր ընկերներն ու եղբայրները: Խոր ցավով իմացանք, որ 2011 թ. մարտի 17-ին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ ադրբեջանցիների բացած կրակի հետևանքով զոհվել է մեր բուհի 20-ամյա ուսանողը, ինչի կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում նրա հարազատներին և ամբողջ հայ ազգին ու հայտարարում, որ նրա հիշատակը վառ ենք պահելու մեր սրտերում:

Ցանկանում ենք նաև հայ ուսանողության անունից հրապարակավ դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առ այն, որ հայ զինվորի թափված արյունը անպատասխան չի մնալու: Եվ եթե Ադրբեջանը մոտ ժամանակներս առաջին գծից հետ չքաշի դիպուկահարներին, ապա մենք ստիպված ենք լինելու պահանջել մեր երկրի զինվորականներից դիպուկահարների արձակած կրակին պատասխանել հրետանային համազարկով»:

Ի դեպ, այս տարի լրանում է նաեւ Գարեգին Նժդեհի «նվաճումներից» մեկի` Լեռնահայաստանի 90 տարին: Այս հոբելյանի առիթով Երեւանի եւ Արցախի պետական համալսարանների ուսանողները որոշել են հերթական ծառատունկը կազմակերպել Արցախի Քաշաթաղի շրջանում:

Просмотров: 479 | Добавил: ELEN | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024