Շաբաթ, 20.04.2024, 18:54
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt104

Главная » 2011 » Սեպտեմբեր » 4 » Մեծերը....
01:01
Մեծերը....

Պիտի տեսնես, թե ինչպես եմ դողում ամեն զանգից, դռան ամեն թակոցից, պիտի զգաս՝ ոնց է սիրտս զարկում ամեն շշուկից, մայթից լսվող ամեն մի շրշյունից… Դու պարզապես պիտի տեսնես… Ու անմիջապես կհասկանաս, թե ինչքան մեծ  է լինում հիասթափությունն իմ, երբ հասկանում եմ, որ դու չէիր…

Ես ամենուր միայն քեզ եմ որոնում, ինձ նայող աչքերի մեջ քոնն եմ փնտրում, ես քեզ եմ երազում… Երբ կողքիս ես, ուզում եմ քարանալ, ուզում եմ վայրկյանները կանգնեցնել, անէանալ քեզ հետ…Բայց նույնիսկ այն պահին, երբ միասին ենք, ես մենակ եմ՝ առանց քեզ…

Ես հոգիս ընծայել եմ քեզ… Առանց դրա չեն ապրում… Դու ընծաս մերժել ես, հոգիս որբ է ու ինձ կորցրել է (անգամ ես եմ ինձ կորցրել), իսկ ես չեմ էլ փորձում հոգիս գտնել.ես այն նվիրել եմ, ես իմ կյանքն եմ քեզ հանձնել… Առանց հոգու չեն ապրում…Իսկ ես դեռ ապրում եմ… Եվ դեռ դողում եմ ամեն զանգից, սիրտս ուժգին զարկում է ամեն շշուկից, ամեն ոտնաձայնից շփոթվում եմ, դուրս վազում,բայց քեզ այդպես էլ չեմ տեսնում…

Երբ բռնում ես ձեռքս, նայում աչքերիս, ես նվաղում եմ, բայց ինչպե՞ս է, որ դու չես նկատում… Ես ամբողջովին սեր եմ դարձել, եթերի պես շուրջդ փռվել… Դու չես նկատում…

Ես անվերջ քեզ մոտ եմ շտապում, դու անվերջ հեռանում ես. քեզ չեմ հասնում… Ու սկսվում է մարաթոնյան վազքը սրտիս… Իսկ սիտս, երբ քեզ հասնի, հաղթանակ չի ավետի… Իմ մեծ սերը քեզ կգուժի, ու ես կընկնեմ… Իսկ դու, որ հոգիս էիր մերժել, գոնե սիրտս կորդեգրե´ս.նա էլ է այդժամ որբ դառնալու…

Հռիփսիմե Գալստյան



Երջանկություն մի մաղթեք

Ինձ իմ ես-ում մի բանտեք.
Ինքս ինձ լավ եմ ճանաչում,
Երջանկություն մի մաղթեք`
Ցավերի մեջ հարաճուն:

Կամեցեք ինձ ջիղ ու նյարդ,
Ուրացումին հանգույն կամք,
Աշխարհն ինքն է փշոտ վարդ,
Ինչպես կրեմ ես-ի փառք:

Թող իմ շուրջը ծփան լուրթ`
Սերեր, իղձ ու ամոքում,
Թող ադամանդ, թող հուռութ
Պաշտվեն ուրիշ մի երգում...

Ինձ տրված չէ ես-ի փառք.
Ինձ իմ ես-ում մի բանտեք,
Աշխարհն ավեր ու կրակ`
Երջանկություն մի մաղթեք:

2011թ. օգոստոսի 31
Գոռ Հարությունյան

Просмотров: 591 | Добавил: Vahagn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024