Ուրբաթ, 19.04.2024, 07:35
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt85

Главная » 2011 » Հունիս » 1 » ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
22:09
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Տարվա այս ժամանակահատվածը յուրաքանչյուր համալսարանականի համար առավել պատասխանատու է, քանի որ ավարտվում է ուսումնական եւս մեկ տարի, բայց չէ՞ որ վերջապես սկսվում է այդքան սպասված ամառային արձակուրդը: Դե իսկ հանգիստն առավել հաճելի է լինում, երբ կիսամյակն ավարտում ես բարձր գնահատականներով, իսկ եթե այդ ամենին էլ գումարվում են ֆակուլտետի տարվա լավագույն ուսանողի կոչումն ու այդ կապակցությամբ ստացած ԵՊՀ բրոնզե մեդա՞լը…

Այս տարի արդեն 11-րդ անգամ ընտրվեցին Մայր բուհի լավագույն ուսանողները: Հիշեցնենք, որ ավանդույթի համաձայն` մրցանակաբաշխությունն անցկացվում է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից հաստատված կանոնակարգով: «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխության երեք հավակնորդները առաջադրվում են ֆակուլտետների կողմից: Նրանք պետք է ունենան գերազանց առաջադիմություն, ներգրավված լինեն գիտական աշխատանքներում եւ մասնակցեն ներհամալսարանական ուսանողական կյանքին: Առաջադրված թեկնածուներից մրցութային հանձնաժողովն ընտրում է մեկին:

Հանձնաժողովի նախագահն էր ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Հանձնաժողովում ներգրավված էին ԵՊՀ այլ ստորաբաժանումների եւ ուսանողական կառույցների ղեկավարներ: Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ օրհներգով, այնուհետ ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը: «Այսօրվա «Լավագույն ուսանող»-ի կոչումը ծնողի, ուսանողի եւ դասախոսի համատեղ աշխատանքի պսակն է: «ԵՊՀ լավագույն ուսանող» բարձր կոչումը ուսանողի բուհական ողջ գործունեության հանրագումարն է, եւ շատ քչերին է պատիվ ընձեռվում նվաճելու այն»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Ահա այդ քչերի անունները հայտնի դարձան միջոցառման ընթացքում, որին իրենց կատարումներով առանձնահատուկ տոնական տրամադրություն էին հաղորդում ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, կամերային նվագախումբը, երգչախումբը, տղաների եւ աղջիկների պարային համույթները, անհատ կատարող համալսարանականներ տարբեր ֆակուլտետներից:

«ԵՊՀ լավագույն ուսանող-2011» կոչմանն արժանացան`

Ռուս բանասիրության ֆակուլտետ - Քնարիկ Մանուկյան,
Սոցիոլոգիայի ֆակուլտետ - Մելինե Ասլանյան,
Տնտեսագիտության ֆակուլտետ - Անահիտ Քեճեճյան,
Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ - Նարե Գրիգորյան,
Քիմիայի ֆակուլտետ - Անի Հակոբյան,
Ֆիզիկայի ֆակուլտետ - Արաքս Մարտիրոսյան,
Իրավագիտության ֆակուլտետ - Գոհար Հակոբյան,
Կենսաբանության ֆակուլտետ - Ռուբինա Ասատրյան,
Հայ բանասիրության ֆակուլտետ - Զարուհի Ենգիբարյան,
Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ - Գեղամ Շախբազյան,
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Արամայիս Գրիգորյան,
Պատմության ֆակուլտետ - Միքայել Մալխասյան,
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ - Վահագն Մխիթարյան,
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ - Անի Գասպարյան,
Աստվածաբանության ֆակուլտետ - Հայկանուշ Շեկոյան,
Արեւելագիտության ֆակուլտետ - Դիանա Հովհաննիսյան,
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ - Ռուզան Գիշյան,
Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ - Արմեն Մնացականյան:

Միջոցառումը եզրափակվեց պարային համարով եւ ողջ դահլիճի կողմից «Գետաշեն»-ի կատարմամբ:
Категория: ԵՊՀ | Просмотров: 605 | Добавил: ELEN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024