Չորեքշաբթի, 22.11.2017, 05:26
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt134
Главная » 2011 » Հոկտեմբեր » 7 » ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԵՐԵՆԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ
15:26
ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԵՐԵՆԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ
ԵՊՀ ռուսական կենտրոնում անցկացված «Ռուսերենը որպես Հայաստանի եւ Ռուսաստանի միութենական հարաբերությունների զարգացման ռեսուրս» խորագիրը կրող կլոր սեղանին մասնակցում էին ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական ու կրթական ոլորտները ներկայացնող մասնագետներ: Կլոր սեղանն անցկացվում է «Հայաստանում ռուսական խոսքի օրերի» շրջանակում: 

ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանի խոսքերով` վերջին տարիներին հատկապես շատ է կարեւորվում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները` որպես ռազմավարական դաշնակիցներ: Ուստի կարեւորվում է նաեւ լեզվի տարածման խնդիրը: 

Այդ պատճառով կլոր սեղանին մասնակցում էին այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք այս կամ այն կերպ նպաստում են Հայաստանում ռուսերենի տարածմանն ու զարգացմանը: ԵՊՀ-ն հանդես էր գալիս ե՛ւ որպես մասնակից, ե՛ւ որպես կլոր սեղանի անցկացման վայրը տրամադրող: Մասնակցում էին ԵՊՀ ռուսական կենտրոնի, Ռուս բանասիրության ֆակուլտետի ներկայացուցիչներ: 

«Վերջին երեք տարվա ընթացքում մեր կենտրոնը հնարավորություն տվեց հասկանալու, թե ինչ է պետք անել լեզվի տարածմանը նպաստելու համար,- ասում է Արուսյակ Ներսեսյանը եւ հավելում,- հասկանում ենք, որ դպրոցական ծրագրով չես կարող երեխային գրավել: Այսօր նրանք նախընտրում են տեղեկատվությունը ստանալ ավելի շատ համացանցից կամ հեռուստատեսությունից, քան կարդալու միջոցով: Մենք գտնում ենք այլընտրանքային տարբերակներ»:

Կենտրոնի տնօրենը նշում է, որ ընթերցողը, միեւնույնն է, կընթերցի, իսկ չընթերցողները գոնե այդ ամենին կծանոթանան ֆիլմերի միջոցով, այսինքն` անգրագիտությունը վերացվում է: Խոսքը դասական գործերի էկրանավորման մասին է: Կենտրոնը խրախուսում է բոլորի մուտքն իրենց մոտ` անկախ ռուսերենի իմացության մակարդակից. կարեւորը սովորելու ցանկությունն է: 

ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն էլ նշում է, որ անկախ Հայաստանի վերջին 20 տարիների ընթացքում երբեք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ չեն եղել, եւ հույս հայտնեց, որ հաջորդ 20 տարիները եւս կընթանան առանց խնդիրների: 

«Վերջին տարիներին ռուսերենի նկատմամբ վերաբերմունքը երկրում բավականին փոխվել է, բայց հասարակության մեջ կա այն պոտենցիալը, որը կարող է վերարտադրել ռուսաց լեզուն: Եվ պետք է դրան աջակցել»,- ասում է պարոն Կրիվոպոսկովը:

Բանախոսներից յուրաքանչյուրը ներկայացրեց կատարված աշխատանքի իր բաժինը, իսկ քննարկումն օգնեց հետագա զարգացման ուղիներ գտնելուն:
Категория: ԵՊՀ | Просмотров: 548 | Добавил: Vahagn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1  
pharmacy technician medication error http://sundrugstore.net/catalogue/r.htm hgh off shore pharmacy

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2017