Շաբաթ, 20.04.2024, 17:07
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt75

Главная » 2011 » Մայիս » 12 » ԻՄԱՆԱԼ ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ, ԲԱՅՑ ՍԻՐԵԼ ՄԵՐԸ
20:44
ԻՄԱՆԱԼ ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ, ԲԱՅՑ ՍԻՐԵԼ ՄԵՐԸ
«Կա՛մ ապրում ենք միասին, կա՛մ միասին մեռնում ենք: Եթե ապրելու ենք, պիտի խոսենք». ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ապագա արեւելագետներն այսպես սկսեցին ազգային մշակույթի եւ պատմության ոգեկոչումը: «Մեզ համար կարեւոր է իմանալ թշնամու լեզուն, բայց առաջնային է սիրել ու գնահատել մերը»,- ասում է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Ավագյանը:

Միջոցառման մասնակիցները գեղարվեստորեն ներկայացրին հայոց պատմության դառն էջերը` Տիգրան Մեծից մինչեւ Արցախի հերոսամարտ` հայրենասիրություն արթնացնելով յուրաքանչյուրի սրտում: Ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները հուզեցին իրենց հայրենասիրական երգերի կատարումներով, պարեցին խրոխտ քոչարի, արեցին ամեն ինչ` հաղորդելու իրենց մեջ ապրող հային:

«Ինքս չէի պատկերացնում, որ իմ ֆակուլտետում հայի ոգին այդքան հզոր է, այս մեկ ժամում վերապրեցի այն, ինչ զգում էի մայիսի 9-ին»,- ասում է Արեւելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Եղիազարյանը: Իսկ միջոցառման ավարտին ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը կրկնապատկեց ուսանողների ոգեւորությունը. «Խոնարհվում եմ ձեր առջեւ, որ սիրում եք ձեր ազգն ու զինվորագրվում»:

Категория: ԵՊՀ | Просмотров: 405 | Добавил: ELEN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024