Ուրբաթ, 19.04.2024, 15:03
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt78

Главная » 2011 » Մայիս » 17 » ՀՈԳՈՒ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
14:14
ՀՈԳՈՒ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Մայր բուհում տոնական տրամադրություն էր: Բոլոր համալսարանականները միմյանց շնորհավորում էին ԵՊՀ հիմնադրման 92-ամյակի կապակցությամբ:

Մեկ կարեւոր իրադարձություն եւս ԵՊՀ-ականներին պահում էր բարձր տրամադրության մեջ. բուհը հյուրընկալել էր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին: Վերջինս նաեւ ԵՊՀ հիմներգի հեղինակն է: Կոմպոզիտորի հեղինակային համերգը կազմակերպել էր «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը:

«Յոթ տարի առաջ` այս օրը, մեր միավորումը նախաձեռնեց համալսարանի հիմներգի ստեղծումը: Մաեստրոն մեծ պատասխանատվությամբ ու սիրով կատարեց մեր խնդրանքը եւ ամենեւին էլ պատահական չէ, որ հատկանշական այս օրը մեր ուսանողները հյուրընկալում են հենց նրան»,- ասաց միավորման նախագահ Արսեն Քարամյանը:

Ռոբերտ Ամիրխանյանը հպարտությամբ նշեց, որ չնայած ինքը չի սովորել ԵՊՀ-ում, բայց իրեն համարում է իսկական համալսարանական: «Այս տոնը եկեք մեր հոգու հրավառությամբ ջերմացնենք»,- այս խոսքերով մաեստրոն սկսեց համերգը` այն վերածելով մտերմիկ ու հուզառատ մի հանդիպման:

Համալսարանականներն իրենց ամբողջովին տոնի հերոսներ էին զգում, բայց նաեւ գիտակցում իրենց կոչման պատասխանատվությունը: «Այսպիսի հանդիպումներն են, որ մեզ ստիպում են ավելի լուրջ նայել Մայր բուհին, մեր կոչմանը` մեր ուսերին դնելով համալսարանի պատիվը բարձր պահելու պատասխանատվությունը»,- ասում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը:

Հայ մեծանուն կոմպոզիտորի հեղինակային ստեղծագործությունները բացի իրենից կատարեցին նաեւ Գուրգեն Բավեյանը, Սեդա Ամիրկարայանը եւ «Պրոմենատ» ջազային սեքստետը: Համերգի ընթացքում առաջին անգամ ներկայացվեց «Երդվում եմ քեզ, իմ երկիր» ստեղծագործությունը, որը հոտնկայս կատարեցին նաեւ բոլոր համալսարանականները:

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը կոմպոզիտորին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ: Հանդիպման ավարտին ամբողջ դահլիճը երգեց ամիրխանյանական հայտնի երգը` «Հայի աչքերը»: Մաեստրոն խոստացավ մյուս այցը շատ չուշացնել:

Հ.Գ.: Համերգի ընթացքում Ռոբերտ Ամիրխանյանը մի քանի անգամ ընդմիջեց երգը` սպասելով, որ դադարեցվեն աղմուկն ու անցուդարձը: Դժվար է միանշանակ ասել մեր ուսանողների ոչ պատշաճ պահվածքի պատճառները: Միգուցե մեր հասարակության մեջ դեռևս ձևավորված չէ արվեստի ճիշտ ընկալման մշակույթը, կամ մեր ականջները սովոր չեն բարձրաճաշակ երաժշտության:

Категория: ԵՊՀ | Просмотров: 588 | Добавил: ELEN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024