Ուրբաթ, 29.03.2024, 18:07
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt77

Главная » 2011 » Մայիս » 12 » ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԵՆՔ ՆՈՐՈՎԻ
20:49
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԵՆՔ ՆՈՐՈՎԻ
Լույս է տեսել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի 5-րդ գիրքը: «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.)» վերտառությամբ գրքի ուղղությամբ հեղինակն աշխատել է շուրջ 10 տարի: Այդ ընթացքում նա ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվի բազմաթիվ նյութեր, ինչպես նաեւ մոսկովյան արխիվային վավերագրերը:

Մայիսի 11-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Ներկա էին ոչ միայն ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները, այլեւ պետական կառույցների ներկայացուցիչներ, հեղինակի գրչակից ընկերները, ընտանիքի անդամները:

Խոսելով գրքի առավելությունների մասին` պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանն առանձնացրեց հատկապես փաստերի ընտրությունը: «Նա ընթերցողին տալիս է փաստեր եւ թողնում, որ վերջինս հանգի եզրակացությունների, իսկ այդ փաստերի մի մասը հենց Գեղամ Պետրոսյանն է ներմուծել գիտական շրջանառության մեջ»,- նշեց նա:

Հեղինակին շնորհավորելու եւ աշխատության մասին իրենց կարծիքը հայտնելու էին եկել նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ ուրիշներ:

«Գեղամ Պետրոսյանին հայ-ռուսական հարաբերությունները հանգիստ չեն տալիս արդեն շուրջ 2 տասնամյակ: Շատ պատմաբաններ խուսափում են Առաջին հանրապետության շրջանն ուսումնասիրելուց. շատ խրթին է այն վեր հանելը: Նրանից առաջ ոչ ոք այս խորությամբ խնդրին չի անդրադարձել»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Բանախոսներն առանձնացրին նաեւ գրքում փաստերի ներկայացման օբյեկտիվությունն ու հեղինակի հարգալից վերաբերմունքը նույն թեմայի վերաբերյալ գրված գրքերի` իրեն նախորդած հեղինակների նկատմամբ: Քանի որ այս տարի նաեւ լրանում է Գեղամ Պետրոսյանի ծննդյան 60-ամյակը, Ազգային գրադարանի տնօրենությունը նրան պարգեւատրեց Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալով:

«Այսօրվա երիտասարդությունը պարտավոր է մեր անցյալի պատմությունը ճիշտ ընկալել, որովհետեւ Առաջին եւ Երրորդ հանրապետությունների միջեւ ընդհանրությունները բավականին շատ են: Փոխվել են ժամանակները, մարդիկ, բայց արտաքին քաղաքականությունը նույնն է: Առաջին հանրապետության օրինակը կարող է հիմք դառնալ, ասենք, արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակելիս»,- աշխատանքի արդիականության մասին խոսում է հեղինակը:

Այժմ գիրքը թարգմանվում է նաեւ ռուսերեն եւ ռուս ընթերցողների դատին կներկայացվի արդեն այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Категория: ԵՊՀ | Просмотров: 534 | Добавил: ELEN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024