Ուսանողներն ընդդեմ աղանդների
Հոկտեմբերի 4-ին Հայ բանասիրության ֆակուլտետի ՈւԳԸ-ն կազմակերպել էր քննարկում` <<Ուսանողներն ընդդեմ աղանդների>> խորագրով: Քննարկմանը ներկա էր Տեր Եսայի քահանա Արթենյանը, ով մեծ սիրով պատասխանում էր ուսանողների հարցերին: Քահանան խոսեց աղանդավորական այն կազմակերպությունների մասին, որոնք ավելի մեծ տարածում ունեն և առավել վտանգավոր են:
Քննարկման կազմակերպման և նպատակների մասին հարցերին պատասխանեց ՈՒԳԸ նախագահ Թամարա Պողոսյանը:
- Ինչի՞ց ծնվեց քահանային Հայ բանասիրության ֆակուլտետ հրավիրելու և ուսանողների ուշադրությունը աղանդավորության երևույթի վրա կենտրոնացնելու գաղափարը:
-Գաղափարը ծնվեց մեր հերթական նիստի ժամանակ,
երբ մեր խմբի անդամներից մեկը` Ավետիսյան
Սյուզաննան,
առաջարկեց կազմակերպել քննարկում: Վերջին շրջանում ուսանողների մեջ
տարբեր հարցեր էին ծագել` կապված աղանդավորական շարժման հետ: Սյուզաննան հանձն առավ լինել միջոցառման պատասխանատուն, հրավիրեց քահանային:
-Ո՞րն էր հանդիպման նպատակը:
- Պայքարն աղանդների դեմ: Քանի
որ ուսանողների մոտ բազում հարցեր էին առաջացել, մենք որոշեցինք, որ հարցերին սպառիչ պատասխան կարող են տալ հենց
այս բնագավառի մարդիկ: Դրա համար հրավիրեցինք Տեր Եսայի քահանային:
- Հանդիպումն արդարացրե՞ց ուսանողների սպասումները:
-Քննարկումը
շատ բուռն ընթացավ: Հնչեցին ուսանողների հարցերը, կարծիքները, խոսեց նաև մեր ֆակուլտետի դասախոս Ա. Տեր-Մինասյանը, առաջարկեց աղանդների դեմ պայքարի իր տարբերակը: Քննարկմանը ներկա էին նաև Աստվածաբանության
ֆակուլտետի ուսանողները: Հարցերի միայն մի մասը հնչեց ժամանակի սղության պատճառով:Ուսանողները գոհ էին հանդիպումից:Ըստ քահանայի՝ նման հանդիպումներ կկազմակերպվեն նաև այլ ֆակուլտետների հետ:
Ծովինար Յոլչյան՝ հատուկ banaserner.do.am-ի համար