Շաբաթ, 27.04.2024, 04:52
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt62

Главная » 2011 » Ապրիլ » 11 » ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ
21:24
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ
Իրենց բնակարանների պաշտոնական նորամուտն էին տոնում 315 ընտանիքներ: ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացված «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք այսօր ունենք մեր սեփական տունն ու անկախությունը, իսկ սեփականություն ունենալն անկախության եւ ազատության խորհրդանիշն է: Բայց հիմա ոչ միայն մենք ենք անկախ, այլեւ մեր երեխաները, այսինքն` նրանք ունեն իրենց ազատության հանգրվանը, օթեւանն ու ապագային նայող ճանապարհը: Եվ հրաշալին այն է, որ այդ ճանապարհը մեզ համար հարթել է այն հաստատությունը, որտեղ մենք աշխատում ենք: Արդեն 20 տարուց ավելի ես համալսարանում եմ. սովորել եմ եւ երկար տարիներ աշխատում եմ: Երջանիկ եմ, որ կարողացա այս բնակարանը ձեռք բերել իմ համալսարանական աշխատանքով»,- ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս Նարինե Դիլբարյանը:

Վերջինս պատրաստվում է նավակատիքին ընդառաջ իրենց ընտանիքի բարեկամ, Սուրբ Գայանե եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Գրիգորին հրավիրել տնօրհնեքի: Բացի դրանից` իր դուստրը` Արփին է առաջինը մուտք գործելու նոր բնակարան, որպեսզի տունն «արփիազօծվի»:

Դեռեւս 2008 թվականին «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության` դեռ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո առաջին անգամ նախաձեռնեց «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը, որի արժեքն է 6.5 մլրդ ՀՀ դրամ: 

«2008 թվականին, երբ նախաձեռնում էինք այս ծրագիրը, որոշակի թերահավատություն կար, ու շատերն այն անիրական էին համարում: Այսօր` երկուսուկես տարի անց, այն իրականություն է, եւ ոչ միայն երիտասարդ ընտանիքներին ապահովեցինք մատչելի բնակարաններով , այլեւ հաղթանակեց հավատը»,- բացման իր խոսքում նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

Ըստ փոխնախարարի` երկիրը կառուցելու, շենացնելու ամենակարեւոր գրավականը հավատն է. հավատ, աշխատանք եւ նվիրում, որի արդյունքում կարելի է հասնել հաջողության: Նույնիսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հենց այս ամենի շնորհիվ իրենց հաջողվել է չնահանջել, իսկ այս ծրագիրը կարեւորվեց ու առավել լայն տարածում գտավ այն առումով, որ շարունակական բնույթ կրեց: 

«2013 թվականի փետրվարին մենք շահագործման կհանձնենք շուրջ 1050 նմանատիպ սոցիալական նշանակության բնակարաններ: Դեռեւս անցած տարի Կապան քաղաքում տեղի ունեցավ նմանօրինակ շենքի հիմնարկեքը: Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում եւս նախատեսվում է սկսել կառուցման աշխատանքները»,- նշեց փոխնախարարը: 

Միջոցառման ընթացքում միավորման նախագահը երեքսենյականոց բնակարանի բանալիներ ու սեփականության վկայական նվիրեց համալսարանական զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի ընտանիքին:
Իսկ ավելի ուշ` համերգային ծրագրի ավարտին, որին մասնակցում էին ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը, երգչուհի Ալլա Լեւոնյանը, «Արեւներ» համույթը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրում, այցելեց շահառուների բնակարաններ: 

Հանրապետության ղեկավարին ներկայացվեց նաեւ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների ընթացքը: Մասնավորապես նշվել է, որ այսօր շահագործման հանձնված շենքային համալիրի հարևանությամբ կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության մեկ տասնյակ պետական բուհերի երիտասարդ մասնագետներին մատչելի պայմաններով ձեռք բերելու բնակարաններ: Համաբուհական ծրագրի շրջանակում շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010 թ-ի մայիսին: Այն շահագործման կհանձնվի 2012 թ-ի նոյեմբերին: 

Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվում են` հաշվի առնելով երիտասարդ մասնագետների կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը, մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու նրանց ցանկությունը, նպատակ ունենալով նպաստել երիտասարդ գիտնականների սոցիալական և բնակարանային խնդիրների լուծմանը: 

Նախատեսվում է բազմաբնակարան շենքեր կառուցել նաև Տավուշի մարզի Իջևան եւ Դիլիջան քաղաքների երիտասարդ ընտանիքների համար: Առաջիկայում բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր կիրականացվեն երիտասարդ բժիշկների, լրագրողների և միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած երիտասարդ մարզիկների համար
Просмотров: 473 | Добавил: Vahagn | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024