Երեքշաբթի, 24.10.2017, 05:55
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt83
Главная » 2011 » Մայիս » 23 » «ԵՍ ԻՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՀԱՆՁՆԵՄ»
21:40
«ԵՍ ԻՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՀԱՆՁՆԵՄ»
Արթուր Փարսադանյանը Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի ուսանող էր, երբ բռնկվեց Արցախյան ազատամարտը: «Ես գնում եմ,- միակ նախադասությունը, որ ասաց դեկանատում,- ինձ կանչում են իմ հայրենի հողը, մեր զանգեզուրյան լեռները, որոնք այսօր պաշտպանության կարիք ունեն»: Դեկանը խոժոռված աչքերով նայեց ու ասաց. «Ախր ո՞ւր ես գնում, դու ուսանող ես...»: «Ես իմ քննությունները սահմաններում կհանձնեմ...»,- վճռական հնչեց պատասխանը: Թողեց սիրած աղջկան` իր կուրսընկերուհի Ռուզաննային, ուսումը, զենք վերցրեց ու մեկնեց ռազմի դաշտ:

Արթուրը Հայաստանի լեռնագնացների հավաքականի անդամ էր: 1988 թ.` մի քանի օր շարունակ, ակտիվորեն մասնակցել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու փրկարարական աշխատանքներին: Ազգային- ազատագրական շարժման հենց սկզբից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել երկրապահ ջոկատի աշխատանքներին, որի հրամանատարն էր Վազգեն Սարգսյանը:

Պայքարի թեժ օրերին Արթուրը միշտ եղել է սահմանամերձ շրջաններում, մասնակցել Երասխի մարտերին: Կռվել է Գորիսի, Կոռնիձորի, Կապանի, Մեղրիի, Ագարակի մատույցներում: Երբ ադրբեջանցիները փակել էին երկաթուղին Նյուվադի գյուղի շրջանում` թույլ չտալով, որ մարդասիրական օգնությունը տեղ հասնի, Արթուրն իր ջոկատի հետ բացում է երկաթուղու ճանապարհը եւ գյուղը մաքրում ադրբեջանցիներից:

Հայաստանում խիզախի անուն վաստակած ֆիդային հատուկ հանձնարարություն ստացավ` գաղտնի բեռներ հասցնել Մեղրի-Իջեւան երթուղով:

Այդ ուղին անցնում էր հարազատ տան մոտով, ու գիշերները մեկ-մեկ Արթուրն այցի էր գնում հարազատներին: Սքեմավոր մայրը, որ վերջին ժամանակներս շատ հարազատներ էր կորցրել, աղոթում էր որդու հաջողության համար եւ երբեմն էլ հանդիմանում նրան համարձակության եւ անկոտրում կամքի համար` չմոռանալով շշնջալ ականջին. «Զգո՛ւյշ կաց, բալա՛ս, քո գործը վտանգավոր է... »: Խոստացավ հետեւել մայրական պատգամին, մոր հետ կատակեց ու ճանապարհ ընկավ: Ինչ իմանար, որ հետադարձ ճանապարհ չի լինելու:

1990 թ. հուլիսի 5-ին քսանչորս տարին նոր բոլորած երիտասարդ համալսարանականը զոհվեց մարտական հատուկ առաջադրանք կատարելիս:

Մայիսի 23-ին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը Արթուր Փարսադանյանին նվիրված հուշ-երեկո էր կազմակերպել: Ներկա էին Արթուրի մարտական ընկերները, կուրսընկերները, համալսարանականներ ու ուսանողներ նաեւ այլ բուհերից: Երեկոյի ընթացքում հնչեցին ռազմական եւ ազգային երգեր, ասմունք:

Категория: ԵՊՀ | Просмотров: 164 | Добавил: Artsvik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2017