Շաբաթ, 20.04.2024, 14:40
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt82

Главная » 2011 » Մայիս » 23 » ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԻ ԴԵՐՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԵՆ
21:36
ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԻ ԴԵՐՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԵՆ
Մայիսի 20-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջբուհական դատախաղ: Բացի ԵՊՀ ուսանողներից` այլ բուհերից դատախաղին մասնակցում էին միայն Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները:

Պետք է բացահայտվեր հասարակ գողության մի դեպք: Դատավարության ընթացքում կողմերը ներկայացնում էին երկու համալսարանների իրավագիտության ֆակուլտետների 3-րդ կուրսերի ուսանողները. ԵՊՀ ուսանողները պաշտպանում, իսկ հյուրերը մեղադրում էին «հանցագործին»: Դատը վարում էր ՀՀ դատավոր Վազգեն Ռշտունին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Հակոբյանը նշեց, որ խաղերն անցկացվում են տարին մեկ անգամ. ամեն տարի հրավիրվում են տարբեր համալսարանների ուսանողներ, որոնց պատրաստվելու համար տրվում է մոտ մեկ շաբաթ ժամանակ:

Դատական այս խաղը նաև ուսուցողական բնույթ էր կրում, քանի որ դատավոր Ռշտունին խաղի ընթացքում ուղղում էր ուսանողների մասնագիտական սխալները:

Խաղից գոհ մնացին ինչպես ուսանողներն ու դասախոսները, այնպես էլ դատավորը: Վազգեն Ռշտունին դրական է համարում այն հանգամանքը, որ երկու համալսարանների ուսանողներն էլ իրենց բավականին անկաշկանդ էին զգում, անգամ ավելի անկաշկանդ, քան ներկայիս որոշ իրավաբաններ. «Եթե ուսանողներն այս տեմպերով շարունակեն, ապա բակալավրի կոչում ստանալուց հետո արդեն կարող են անցնել պրակտիկ աշխատանքի` առանց լուրջ խոչընդոտների»:

Դատախաղի ավարտից հետո, ընդունված ավանդույթի համաձայն, դատավարությանը մասնակցող բոլոր ուսանողներին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կողմից տրվեցին պատվոգրեր:

Категория: ԵՊՀ | Просмотров: 478 | Добавил: Artsvik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024