Շաբաթ, 20.04.2024, 13:21
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt73

Главная » 2011 » Մայիս » 10 » Այսօր Երեւանի պետական համալսարան էր այցելել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
17:39
Այսօր Երեւանի պետական համալսարան էր այցելել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին ընդառաջ` ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԵՊՀ ուսանողների հետ պարբերաբար հանդիպում են ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանի վստահեցմամբ` հանդիպումների շարքը կեզրափակվի սեպտեմբեր ամսին, երբ ԵՊՀ կայցելի ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպումների շարքը սկսվեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցով: Վերջինս նշեց, որ սիրով եւ հպարտությամբ է եկել հանդիպման ու մշտապես սիրով է այցելում Երեւանի պետական համալսարան, քանի որ ինքը եւս համալսարանական է, եւ ուսանողներին առաջարկեց անմիջապես անցնել հարց ու պատասխան ձեւաչափին:

Հնչեցին բազմազան ու բազմաբնույթ հարցեր: Շատերին էլ պարզապես ժամանակի սղության պատճառով հնարավորություն չտրվեց հարցեր տալու, եւ Ցոլակ Ակոպյանն առաջարկեց այդ բոլոր անպատասխան հարցերը գրավոր ներկայացնել ԵՊՀ ուսանողական խորհրդին: Մի խումբ ուսանողներ իրենց հարցադրման միջոցով նաեւ վրդովմունք արտահայտեցին այն մասին, թե ինչու Մայիսի 9-ի կապակցությամբ հայկական հեռուստաեթերներում հաղթանակին անդրադարձող գեղարվեստական կամ փաստավավերագրական ոչ մի ֆիլմ չցուցադրվեց:

«Շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդներն այդ ամենը նկատում են, այսինքն` այդ խնդիրն այսօր իսկապես գոյություն ունի: Վստահաբար կարող եմ ասել, որ ֆիլմեր ստեղծվում են, մասնավորապես փաստավավերագրական, բայց դրանք այսօր հասու չեն հանրությանը: Եվ իսկապես լուրջ խնդիր է հեռուստաեթերների նախապատրաստական աշխատանքը, հեռուստատեսությանը այդ բոլոր քարոզչություններին համապատասխան պահելը, ինչի մասին վերջերս զրուցեցինք նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ,- նշեց Հասմիկ Պողոսյանը:- Առաջիկայում լուրջ փոփոխություններ կլինեն, մասնավորապես հեռուստաընկերությունների վարած քաղաքականության մեջ»:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բացառապես հայկական հեռուստաընկերությունների վարած քաղաքականության, մասնավորապես ցուցադրվող հեռուստասերիալներին անդրադարձող հիմնախնդիրները: Նախարարը վստահեցրեց, որ ազատ կյանքն այսօր հնարավորություն չի տալիս արգելելու հայկական սերիալների ցուցադրությունը, եւ բոլոր նրանց, ում դուր չի գալիս, առաջարկեց ուղղակի չդիտել:

Հնչած հարցերից բացի` ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ինչից հետո Հասմիկ Պողոսյանն առաջարկեց կազմակերպել համալսարանական մշակույթի օր: Վերջում նախարարը նշեց, որ ուսանողները բոլոր իրենց հարցերն ու առաջարկները կարող են ներկայացնել նախարարություն, եւ դրանք անպայման ուշադրության կարժանանան:

Категория: ԵՊՀ | Просмотров: 476 | Добавил: ELEN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024