Չորեքշաբթի, 22.11.2017, 05:42
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt102
Главная » 2011 » Սեպտեմբեր » 2 » ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ
18:27
ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ
Ինչպես ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում, այնպես էլ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում առաջին կուրսեցիներին շնորհավորելու եւ ֆակուլտետում ուսումնական տարվա անդրանիկ դասը վարելու իրավունքն այսօր տրված էր ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպաններին: Ֆակուլտետը հյուրընկալել էր Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին, ով արդեն երկու տարի է, ինչ գլխավորում է Հունաստանում գործող ՀՀ դեսպանությունը:

Նախ բացման խոսքով ուսանողներին դիմեց ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, ով իր ելույթում կարեւորեց նմանաբնույթ հանդիպումների ամենամյա շարքի անցկացման նշանակությունը եւ եւս մեկ անգամ շնորհավորելով ֆակուլտետի ուսանողներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ` նրանց մաղթեց գիտելիքներով հարուստ ուսումնական տարի:

Դեսպան Գագիկ Ղալաչյանն էլ հանդես եկավ փոքրիկ դասախոսությամբ` «Հայաստանը եւ արտաքին աշխարհը» թեմայով, որի ընթացքում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության սկզբնավորման պատմությունը, ապա անդրադարձավ ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին: Այնուհետեւ նա պատմեց Հունաստանում ապրող հայերի, հայկական համայնքի գործունեության ու Հունաստանում գործող ՀՀ դեսպանության առաքելության մասին:

Իսկ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում առաջին կուրսեցիներին շնորհավորելու ու կրկին «Հայաստանը եւ արտաքին աշխարհը» թեմայով փոքրիկ դասախոսություն կարդալու համար հյուրընկալվել էր Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ֆակուլտետի շրջանավարտ Վահագն Մելիքյանը:

Նախքան դեսպանի ելույթը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ առաջին կուրսեցիներին շնորհավորեց ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը, այնուհետեւ ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքն ու առանձնահատկությունները` կարեւորելով նաեւ ուսման տարիներին ուսանողների ստացած ռազմահայրենասիրական կրթությունը:

Դեսպան Վահագն Մելիքյանը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին, մաղթեց նրանց հաջող ուսումնական տարի: Վերջինս իր ուրախությունը հայտնեց ֆակուլտետի ղեկավարությանը` մեկ լսարանում այդքան շատ ապագա արեւելագետներ տեսնելով. «Երբ ես էի այս ֆակուլտետում սովորում, ուսանողների ընդհանուր թիվը չէր գերազանցում 150-ը, իսկ այժմ, լսել եմ, կուրսեր կան, որ 120 ուսանողից են բաղկացած: Դա, անշուշտ, հաճելի անակնկալ է»: 

Ավարտելով իր դասախոսությունը` դեսպանն իրեն հարցեր ուղղելու հնարավորություն տվեց ուսանողներին, որոնք հիմնականում վերաբերում էին միջազգային քաղաքական դաշտում ԼՂՀ հիմնահարցին, ինչպես նաեւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների գործունեությանը: Քննարկումից դուրս չմնաց նաեւ վերջին շրջանում Արաբական աշխարհում բռնկված հեղափոխությունների թեման:
Категория: ԵՊՀ | Просмотров: 167 | Добавил: Vahagn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2017