Ուրբաթ, 29.03.2024, 12:21
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
nwEnt100

Главная » 2011 » Սեպտեմբեր » 2 » ԱՄԵՆԱՇԱՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒՆԻ ԵՊՀ-Ն
18:21
ԱՄԵՆԱՇԱՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒՆԻ ԵՊՀ-Ն
Մեր հանրապետությունում դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 2627 (նրանցից 1600-ը դիմել է ԵՊՀ)` չհաշված արվեստի բուհերը, քանի որ նրանց քննությունները կազմակերպվում են այլ սկզբունքներով: Առաջին անգամ կենտրոնացված քննություններին մասնակցող մասնավոր բուհերի դիմորդների ընդհանուր թիվը 25 էր, իսկ շուրջ 1000 դիմորդ չի հաղթահարել ընդունելության շեմը:

Չնայած առաջին կուրսեցիները նախորդ տարիների համեմատ այնքան էլ մեծ թիվ չեն կազմում, սակայն, ինչպեն նշեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, նախատեսված 54 մասնագիտություններից 40-ի գծով ուսուցում կազմակերպվելու է: 

Պատճառն այն է, որ որոշ մասնագիտությունների գծով այդպես էլ դիմողներ չեն եղել: Դրանք են` Հեռահաղորդակցություն եւ ազդանշանների մշակում (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ), Ջրաօդերեւութաբանություն (Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետ) եւ Սոցիալական աշխատանք (Սոցիոլոգիայի ֆակուլտետ):

Իսկ մի շարք մասնագիտությունների գծով ընդունվել են փոքր թվով դիմորդներ (1-4), ուստի դրանք կկցագրվեն այլ` մոտ մասնագիտությունների հետ: Այդպիսիք են` «Մեխանիկա», «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Էկոլոգիական քիմիա», «Կենսաքիմիա», «Քարտեզագրություն» եւ մի քանի թարգմանչական մասնագիտություններ: Սակայն կան նաեւ մասնագիտություններ, որոնք բացվում են 4-6 ուսանողով` նկատի առնելով այն, որ այդ կուրսերը համալրվելու են բանակից զորացրված ուսանողներով:

«Եթե նայենք տոկոսային հարաբերակցությամբ, ապա ցուցանիշները բավականին բարձր են, քանի որ 8 բուհեր ընդունված ուսանողների 40 տոկոսը բաժին է ընկնում ԵՊՀ-ին: Պարզ է, որ այս տարի ընդունվածների կուրսերը գործելու են փոքր խմբերով, եւ դա տնտեսական առումով համալսարանին ձեռնտու չէ: Սակայն ուսումնական գործընթացը որեւէ փոփոխություն չի կրելու»,- նշում է պարոն Գրիգորյանը եւ հավելում, որ որոշ ֆակուլտետներ (Իրավագիտություն, Միջազգային հարաբերություններ, Պատմություն եւ այլն) բավականին մեծ թվով ուսանողներ ունեն: 

Լուծվում է նաեւ դասաժամերի խնդիրը. նախկինում հեռակա բաժնի դասախոսները վճարվել են ժամավճարով, իսկ հիմա այդ ժամերը ներառվել են ընդհանուր ժանրաբեռնվածության մեջ: 

Նշենք, որ սեպտեմբերին կազմակերպվելու է նաեւ արտասահմանցի ուսանողների ընդունելությունը (հարցազրույցի միջոցով): Դիմորդների թիվը շուրջ 50 է:
Категория: ԵՊՀ | Просмотров: 570 | Добавил: Vahagn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Բանասիրական

Copyright MyCorp © 2024