Չորեքշաբթի, 22.11.2017, 05:47
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
page1

 

                  
Հայ Բանասիրության ֆակուլտետը ձևավորվել է 1919 թ-ին
Հայ բանասիրության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է: Նրա հիմքի վրա են կազմավորվել այսօր արդեն ինքնուրույն գործող Արեւելագիտության, Ռուս բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետները: 

Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին դասախոսներից են եղել հայագիտության մեծագույն երախտավորներ Հակոբ Մանանդյանն ու Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանն ու Գրիգոր Ղափանցյանը, Սիմոն Հակոբյանն ու Արսեն Տերտերյանը: Նրանց ավանդի արժանի շարունակողներն են եղել հայտնի հայագետներ Մ. Մկրյանը, Ս. Ղազարյանը, Գ. Սեւակը,Հ. Բարսեղյանը, Էդ. Աղայանը, Հր. Թամրազյանը, Գ. Ջահուկյանը, Ալ. Մարգարյանը, Հ. Մամիկոնյանը, Ս. Սողոմոնյանը եւ ուրիշներ, ինչպես նաեւ այնպիսի ճանաչված դասախոսներ ու գիտնականներ, ինչպիսիք են` դոկտորներ Ա. Սուքիասյանը, Ս. Գալստյանը, Ա. Շարուրյանը, Հ. Մախչանյանը, Վ. Գաբրիելյանը, Լ. Եզեկյանը, Խ. Բադիկյանը, Ս. Մուրադյանը, Հ. Էդոյանը, Լ. Հովսեփյանը, Լ. Մնացականյանը, Ժ. Քալանթարյանը, Ռ. Ղազարյանը, Ա. Ավագյանը, Ռ. Սաքապետոյանը, Կ. Աղաբեկյանը եւ ուրիշներ:

Ուսումնական գործընթացի կազմակերպմանը զուգահեռ` ֆակուլտետում կատարվել են գիտական ուսումնասիրություններ, որոնք էականորեն նպաստել են հայագիտության գրեթե բոլոր ճյուղերի զարգացմանը: 

Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի եւ Սփյուռքի կրթական ու մշակութային կենտրոններում, նպաստում գիտական կյանքի աշխուժացմանն ու հետագա զարգացմանը: 

Այս ֆակուլտետում են սովորել մայրենի լեզվի ու գրականության տասնյակ հազարավոր ուսուցիչներ, նշանավոր գրողներ (Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Պարույր Սեւակը), գրականագետներ ու լեզվաբաններ (Մ. Մկրյանը, Հր. Թամրազյանը, Ս. Աղաբաբյանը, Էդ. Ջրբաշյանը, Ս. Սարինյանը, Էդ. Աղայանը, Գ. Ջահուկյանը, Հ. Բարսեղյանը) եւ ուրիշներ:

Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտներ են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանը, ղարաբաղյան ազատամարտի հերոս Սամվել Գեւորգյանը եւ շատ այլ ճանաչված անձինք: Ֆակուլտետի շրջանավարտներ են եղել Երրորդ հանրապետության մի քանի նախարարներ:



Ֆակուլտետի մասնագիտություններն են
  • Հայոց լեզու և գրականություն
  • Սոցիալական մանկավարժություն
  • Կրթության կազմակերպում (մագիստրատուրա)
Ֆակուլտետի դեկանն է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյան  54-43-91 /1-29/
 Դեկանի տեղակալ` 
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Սարգսյան 54-43-91 /1-36/

Դեկանի տեղակալ` 
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Եղիազարյան 54-43-91 /1-36/

Դեկանատ` 54-43-91 /1-37/


Բանասիրական

Copyright MyCorp © 2017